Saturday, April 27, 2024
ՀիվանդություններՆորություններ

Ինչը կարող է դառնալ քթային արյունահոսության պատճառ և ինչ է հարկավոր անել այդ դեպքում

Քթային արյունահոսությունը կարող է պայմանավորված լինել տարբեր պատճառներով, ուստի նման խնդրի դեպքում միջոցները հարկավոր է ձեռնարկել՝ ելնելով ախտանշաններից։ Այս մասին NEWS.ru-ի հետ զրույցում ասել է քիթկոկորդականջաբան Վլադիմիր Զայցևը։

Մասնագետի խոսքով՝ եթե քթային արյունահոսությունը պայմանավորված է քթի լորձաթաղանթի չորացմամբ ու չոր շերտի առաջացմամբ, ապա հարկավոր է կիրառել լորձաթաղանթը խոնավացնող միջոցներ։ Բացի այդ, շատ հաճախ նման արյունահոսության պատճառ են դառնում սրտանոթային հիվանդությունների դեպքում նշանակվող դեղորայքն ու զարկերակային ճնշման բարձրացումները, ինչը նշանակում է, որ արյունահոսություններից ազատվելու համար հարկավոր է բժշկի հետ վերանայել թերապիան ու որոշակի փոփոխություններ անել դրանում։

«Եթե արյունահոսությունը հրահրում է սրտաբանի կողմից նշանակված դեղամիջոցի ընդունումը, ապա հարկավոր է կարգավորել թերապիան: Պետք է գտնել ավելի հարմար դեղամիջոց և փոխել կոնցենտրացիան»,- նշել է Զայցևը:

Հաճախակի քթային արյունահոսությունների դեպքում մասնագետը խորհուրդ է տվել դիմել քիթկոկորդականջաբանին, բուժզննում անցնել և միայն անհրաժեշտ բոլոր հետազոտություններից հետո վերջնական ախտորոշում ստանալու պարագայում որևէ միջոց ձեռնարկել։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook