Friday, May 3, 2024
Մանկան ԱնկյունՆորություններ

Կրծքով կերակրումը մանկան կերակրման լավագույն և միակ բնական եղանակն է, նրա առողջ աճի և զարգացման գրավականը

Կրծքով կերակրումը մանկան կերակրման լավագույն և միակ բնական եղանակն է, նրա առողջ աճի և զարգացման գրավականը:
Ամեն տարի օգոստոսի 1-ից 7-ը նշվում է կրծքով կերակրման համաշխարհային շաբաթը, որի նպատակն է խրախուսել կրծքով սնուցումը և բարելավել երեխաների առողջությունը:
Համաձայն ԱՀԿ տվյալների` կրծքով կերակրման գործընթացի բարելավումը կնպաստի տարեկան 820 000 մինչև 5 տարեկան երեխաների մահերի կանխարգելմանը: Կրծքով կարող են կերակրվել նորածինների գերակշռող մեծամասնությունը (շուրջ 97%)` բացառությամբ բժշկական ցուցումներով պայմանավորված շատ փոքրաթիվ դեպքերի:
Երեխան պետք է կերակրվի կրծքով այնքան, ինչքան ընդունելի է մոր և մանկան համար:
Մայրական կաթը կատարյալ սնունդ է երեխայի համար: Այն մաքուր է, ապահով և պարունակում է հակամարմիններ, որոնք պաշտպանում են հաճախակի հանդիպող մանկական հիվանդություններից:
Կրծքի կաթն ապահովում է երեխայի կյանքի առաջին 6 ամիսների համար անհրաժեշտ էներգիան ու սննդանյութերը և շարունակում է ապահովել 6-12 ամսական երեխաների սննդային պահանջների կեսից ավելին, իսկ մեկ տարեկանից հետո` 1/3-ը:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook