Friday, May 10, 2024
ՀիվանդություններՆորություններ

Ինչպես է ցրված սկլերոզն ազդում սեռական գործառույթների վրա․ պարզաբանում է մասնագետը

Հայ Ամերիկյան Առողջության Կենտրոնի սեքսապաթոլոգ, դոցենտ Սևադա Հակոբյանը բացատրել է՝ ինչպես կարող է ցրված սկլերոզն անդրադառնալ սեռական գործառույթների վրա․

«Բազմակի սկլերոզը հիվանդություն է , որի ժամանակ վնասվում է կենտրոնական նյարդային համակարգը, ներառյալ գլխուղեղը և ողնուղեղը: Այս հիվանդության ժամանակ մարդու իմուն համակարգը նյարդային բջիջների միելինային պաշտպանիչ թաղանթի նկատմամբ ագրեսիվ գրոհում է և վնասում այդ թաղանթը: Միելինային ծածկույթի վնասումը հանգեցնում է ուղեղի և նյարդային համակարգի այլ մասերի միջև նյարդային ազդակի հաղորդման դժվարության: Նյարդային իմպուլսները հաղորդվում են շատ դանդաղ կամ նույնիսկ չեն հասնում ծայրամասային օրգաններ:

Բազմակի Սկլերոզի Միջազգային Ասոցիացիայի հաղորդմամբ շուրջ 2,3 միլիոն մարդ տառապում է այդ հիվանդությամբ:

Կենտրոնական նյարդային համակարգը անհատի սեքսուալ ցիկլի կարևորագույն բաղադրիչն է հանդիսանում: Երբ առկա է սեքսուալ ստիմուլ, այն հաղորդվում է կենտրոնական նյարդային համակարգ (գլխուղեղ կամ ողնուղեղ), ապա այնտեղից խթանող ազդակներ են փոխանցվում սեռական օրգաններ, որոնք ապահովվում են տղամարդկաց մոտ էրեկցիա, կանանց մոտ՝ լյուբրիկացիա: Բազմակի սկլերոզի ժամանակ խախտվում է այդ մեխանիզմը:
Դրանից բացի կան նաև այլ պատճառներ. այս խնդիր ունեցող մարդիկ հաճախ ունենում են ընկճվածություն, մկանային սպազմ, միզարձակման կոնտրոլի հետ կապված խնդիրներ, դեպրեսիա, անվստահություն սեփական ուժերի նկատմամբ, հիվանդությունով պայմանավորված ստրեսներ, տագնապ, ինչը որոշակիորեն դժվարացնում է նրանց սեռական կյանքը և միջանձնային զուգընկերային հարաբերությունները:

Թե տղամարդկանց, թե կանանց մոտ նվազում է սեռական ցանկությունը, առաջ է գալիս օրգազմի հասնելու դժվարություններ, իջնում է սեռական օրգանների ընկալիչների զգայնությունը:

Տղամարդիկ ունենում են խնդիրներ էրեկցիայի հասնելու կամ պահպանելու առումով՝ արձանագրվում է էրեկտիլ դիսֆունկցիա, հաճախ դիտվում են սերմնաժայթքման հետ կապված խնդիրներ՝ սեմնաժայթքման ուշացում կան անկարողություն: Կանանց մոտ հաճախ առաջ եկող սեքսուալ խանգարումը անբավարար լյուբրիկացիան է, այն հարաբերությունները դարձնում է ցավոտ և դիսկոնֆորտ է առաջացնում:

Բարեբախտաբար բազմակի սկլերոզի ժամանակ առաջացող շատ սեքսուալ խանգարումներ հնարավոր է բուժել, օրինակ տղամարդկաց սեռական խանգարումներից էրեկտիլ դիսֆունկցիան արդյունավետ բուժվում է ժամանակակից մեթոդներով, կանանց լուբրիկացիայի անբավարության ժամանակ նույնպես արդյունավետ միջոցներ կան:

Սակայն կարևոր է նաև այն հանգամանքը, որ քանի որ հիմնական հիվանդությունը ուղեկցում է մարդուն ամբողջ կյանքի ընթացքում, ոստի և սեքսուալ խանգարումների կանխարգելումը և ապա նաև բուժումը պետք է կրի հետևողական բնույթ:

Ճիշտ է, հիմնական հիվանդության բուժումը կենսական կարևոր է, սակայն ցրված սկլերոզ ունեցող պացիենտները իրենց սեռական առողջությանը նույնպես մեծ կարևորություն են տալիս և համարում են սեռական կյանքը իրենց կյանքի կարևոր մաս»:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook