Tuesday, May 7, 2024
ՀիվանդություններՆորություններ

Ինչպես է COVID-19-ն անդրառնում աղեստամոքսային տրակտի վրա․ 3 ախտանշան, որոնք չի կարելի անտեսել

COVID-19-ի զարգացման համար պատասխանատու SARs-COV-2 վիրուսը սովորաբար ներթափանցում է շնչուղիներ և ախտահարում շնչառական համակարգը՝ առաջացնելով հազ, հևոց ու շնչառության դժվարացում։ Այս ախտանշանները համարվում են հիվանդության «դասական» ախտանշանները, սակայն կորոնավիրուսի ժամանակ երբեմն ի հայտ են գալիս նաև մի շարք այլ ախտանշաններ, որոնք սովորաբար չեն ասոցացվում այս վիրուսի հետ։

Բանն այն է, որ վիրուսը կարող է կպչել ACE2 ընկալիչներին, որոնք գտնվում են մի շարք օրգանների, այդ թվում նաև աղեստամոքսային տրակտի բջիջների բջջաթաղանթներում։ Սա հանգեցնում է այս օրգանների ախտահարման, ինչն էլ իր դրսևորումն է ունենում մի շարք արտասովոր ախտանշաններով։ Ընդ որում՝ աղեստամոքսային տրակտի ախտահարման մասին հուշող ախտանշանները տարբեր մարդկանց մոտ տարբեր կարող են լինել, ուստի ոչ մի դեպքում չի կարելի անտեսել այս համակարգի հետ կապված ցանկացած արտասովոր ախտանշան։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում քովիդի ժամանակ նկատվող ամենատարածված ախտանշանները, որոնք նկատելու դեպքում հարկավոր է անհապաղ դիմել մասնագետին։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook