Thursday, May 2, 2024
ՆորություններԳեղեցկություն և խնամք

Ինչպես խուսափել բժշկական դիմակների պատճառով առաջացող մաշկային խնդիրներից

COVID-19-ի համավարակի ընթացքում բժշկական դիմակները կրելը որոշ վայրերում անհրաժեշտություն է դարձել, սակայն պաշտպանիչ այդ դիմակները կարող են դառնալ նաև մաշկային խնդիրների առաջացման պատճառ։ Հադերսֆիլդի համալսարանի բրիտանացի գիտնականները ներկայացրել են դիմակներ կրելու դեպքում մաշկային խնդիրների զարգացման հիմնական պատճառներն ու այս խնդրից խուսափելու միջոցները։

Մասնագետների խոսքով՝ դիմակներ կրելիս մաշկը քրտնում է և հաճախ շփվում կտորի հետ, ինչն էլ դառնում է մաշկի գրգռման, ցանի, ակնեի, բորբոումների ու ալերգիկ ռեակցիաների առաջացման պատճառ։ Նման խնդիրների զարգացման հավանականությունը հատկապես բարձր է լինում զգայուն մաշկի դեպքում։ Ընդ որում՝ բժշկական դիմակները շատ հաճախ պարունակում են նաև պոլիպրոպիլենային մանրաթելեր, ինչի հետևանքով էլ նման ռեակցիաներն էլ ավելի են սրվում։

Այնուամենայնիվ համավարակի շրջանում պաշտպանիչ դիմակներ կրելը շատ կարևոր է, ուստի հարկավոր է միջոցներ ձեռնարկել մաշկային այս տհաճ խնդիրների զարգացման հավանականությունը նվազեցնելու համար։ Նման դեպքերում մասնագետներն առաջին հերթին հիշեցնում են մաշկը խոնավացնելու անհրաժեշտության մասին։ Սակայն հարկ է հիշել, որ նման միջոցները հարկավոր է քսել միայն դեմքը գոլ ջրով լվանալուց հետո, ինչը կօգնի խուսափել մաշկային խնդիրներից։ Բորբոքումների, ցանի և այլ խնդիրների առկայության դեպքում խորհուրդ է տրվում խուսափել դեկորատիվ կոսմետիկ միջոցներից և հնարավորության դեպքում օգտագործել միայն հիպոալերգեն քսուքներ։

Բացի այդ, շատ կարևոր է հիշել բժշկական դիմակը ժամանակին փոխելու կարևորության մասին։ Նման պաշտպանիչ միջոցները կարելի է կրել առավելագույնը երկու ժամ, որից հետո հարկավոր է այն փոխարինել նորով։ Նաև խորհուրդ է տրվում խուսափել տարատեսակ մաքրող պրոցեդուրաներից, այդ թվում՝ սկրաբերի և պիլինգի գործածությունից։

Նյութի աղբյուրը՝  tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook