Wednesday, May 8, 2024
ՀիվանդություններՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Երկու վիրահատություն, որի շնորհիվ կանխել են ինտոքսիկացիան և խուսափել վերջույթի կորստից

Երկու վիրահատություն, որի շնորհիվ կանխել են ինտոքսիկացիան և խուսափել վերջույթի կորստից

👉 61-ամյա պացիենտը դիմել էր «Միքայելյան» համալսարանական հիվանդանոց՝ գանգատվելով ձախ ստորին վերջույթի սաստիկ ցավերից, այտուցվածությունից, սրունք-թաթային հոդի ակտիվ շարժումների բացակայությունից, վերջույթի հարկադրական դիրքից, քայլելու անհնարինությունից, ոտքի սառնությունից, ոտնաթաթի և սրունքի վրա առկա վերքերից: Հիվանդության պատմության մեջ նշվում է մոտ մեկ տարի առաջ կատարված աջից ձախ ազդր-ազդրային խաչաձև շունտավորում:

☑️ Հիվանդի մոտ ախտորոշվել է ձախ սրունքի և ոտնաթաթի փտախտ, ձախ ստորին վերջույթի իշեմիա 3-4-րդ աստիճան՝ հարաճող ինտոքսիկացիա:

👩‍⚕️👨‍⚕️ «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի անոթային վիրաբուժության մասնագետները երկու վիրահատություն են իրականացրել, որով հնարավոր է եղել կանխել հարաճող ինտոքսիկացիան և արտահայտված ցավային համախտանիշը և խուսափել վերջույթի կորստից:
Նախ, որոշում է կայացվել կատարել ձախ ստորին վերջույթի ամպուտացիա՝ սրունքի վերին 3-րդ մակարդակում՝ նպատակ ունենալով կանխել հարաճող ինտոքսիկացիան և արտահայտված ցավային համախտանիշը:

🔴Հիվանդի կազդուրվելուց ամիսներ անց կատարված MCKT հետազոտությունների արդյունքում ախտորոշվել է աթերոսկլերոզ, աորտայի և ստորին վերջույթների մագիստրալ զարկերակների աթերոսկլերոտիկ ախտահարում, ընդհանուր արտաքին և ներքին զստային զարկերակների, աջ ազդրային զարկերակի վերին և միջին 3-րդի, ձախ ազդրային զարկերակի խցանում, ազդր-ազդրային խաչաձև շունտի խցանում, ձախ ստորին վերջույթի ամպուտացիայից հետո՝ աջ ստորին վերջույթի իշեմիա 2-րդ Բ 3-րդ աստիճան:

✔️ Հաշվի առնելով հիվանդի ընդհանուր վիճակը և նախատեսվող 2-րդ վիրահատության մեծ ծավալը՝ օպտիմալ և էֆեկտիվ տարբերակ է համարվել էքստրանատոմիական ենթանրակ-ազդրային զարկերակների շունտավորումը աջից:
Վիրահատությունը իրականացրել են Անոթային վիրաբուժության կլինիկայի ղեկավար, բ.գ.դ. պրոֆեսոր Տիգրան Սուլթանյանը, անոթային վիրաբուժության բաժնի վարիչ Ռուսլան Պալոյանը, անոթային վիրաբույժ Լիլիթ Գալստյանը, կլինիկական օրդինատոր Վահագն Բերբությանը, անեսթեզիոլոգ Արմենակ Աթանեսյան:

❗️❗️ Էքստրանատոմիկան շունտավորմամբ հնարավոր է եղել
բարելավել վերջույթի կենսունակությունը, խուսափել վերջույթի կորստից: Հիվանդը դուրս է գրվել ստացիոնարից լավացումով:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook