Sunday, April 28, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Ծիրանի ամենաօգտակար հատկությունները. 9 պատճառ հաճախ ծիրան օգտագործելու համար

Ծիրանը համարվում է ամենայուրահատուկ ու համեղ մրգերից մեկը, որը կիրառվում է տարատեսակ ուտեստների ու աղանդերների պատրաստման համար։ Այս միրգն ունի շատ ցածր կալորիականությունը (100 գրամում ընդամենը 48 կալորիա), սակայն միևնույն ժամանակ հարուստ է ջրով, մանրաթելերով, սպիտակուցներով, երկաթով, կալցիումով, մագնեզիումով, ֆոսֆորով, կալիումով և А, С, К ու Е վիտամիններով։ Նման բաղադրության շնորհիվ այն օգնում է հագեցնել օրգանիզմն անհրաժեշտ սննդարար նյութերով և չի նպաստում քաշի ավելացմանը։

Ծիրանը շատ տարածված մթերք է, սակայն քչերին է հայտնի, թե ինչ օգտակար հատկություններով է այն իրականում օժտված և առողջական որ խնդիրների դեմ է օգնում պայքարել։ Հնդիկ մասնագետները ներկայացրել են այս մրգի ամենաօգտակար հատկություններն ու 9 պատճառ այն սննդակարգում ներառելու համար։

Ազատում է փորկապությունից

Մանրաթելերով հարուստ այս միրգն օգնում է կարգավորել աղիների աշխատանքն ու ավելի լավ դատարկել դրանք։ Իր թույլ լուծողական ազդեցության շնորհիվ այն հիանալի միջոց է փորկապությունից ազատվելու համար։

Բարելավում է սրտամկանի առողջությունը

Ծիրանի մեջ պարունակվող մանրաթելերը նպաստում են օրգանիզմում ցածր խտության լիպոպրոտեինների («վատ» խոլեստերին) մակարդակի նվազմանն ու  բարձր խտության լիպոպրոտեինների («լավ» խոլեստերինի) մակարդակի բարձրացմանը, ինչը դրական ազդեցություն է ունենում սրտամկանի վրա։ Բացի այդ, այն պարունակում է նաև կալիում, որը կարգավորում է էլեկտրոլիտների մակարդակը։

Օգտակար է ոսկորների համար

Իր բաղադրության մեջ պարունակվող մեծ քանակությամբ կալցիումի, երկաթի, պղնձի, մանգանի ու ֆոսֆորի շնորհիվ այս մթերքը կանխում է ոսկորներում տարիքային անբարենպաստ փոփոխություններն ու օստեոպորոզի զարգացումը։

Խթանում է նյութափոխանակությունը

Ծիրանում պարունակվող նատրիումն ու կալիումն օգնում են պահպանել օրգանիզմում հեղուկի բալանսն ու ինչպես հարկն է բաշխել էներգիան օրգաններին ու մկաններին, ինչը դրական ազդեցություն է ունենում նյութափոխանակության գործընթացների վրա։

Կանխում է քաղցկեղի զարգացումը

Ծիրանը պարունակում է կարոտինոիդներ ու այլ հակաօքսիդանտներ, որոնք հզոր կանխարգելիչ միջոց են քաղցկեղի դեմ պայքարի համար։ Դրանք թույլ չեն տալիս, որ վտանգավոր ազատ ռադիկալները հայտնվեն օրգանիզմում և կարող են անգամ քայքայել չարորակ բջիջները։

Նպաստում է քաշի նվազմանը

Այս միրգը հարուստ է մեծ քանակությամբ մանրաթելերով, որոնք հագեցնում են ու առաջացնում են ստամոքսի լիքը լինելու զգացողություն, ինչն օգնում է շատ ավելի քիչ ուտել ու խուսափել ավելորդ կալորիաներից։

Օգնում է պայքարել տենդի դեմ

Ծիրանի հյութի գործածությունն օգնում է բարելավել ինքնազգացողությունը տենդի դեպքում։ Մասնագետները ենթադրում են, որ նման ազդեցությունը պայմանավորված է ծիրանում պարունակվող վիտամիններով ու հանքանյութերով, որոնք օգնում են մաքրել օրգանիզմը տոքսիններից։

Պայքարում է անեմիայի դեմ

Քչերին է հայտնի, սակայն ծիրանը հիանալի մթերք է անեմիայի դեմ պայքարի համար, քանի որ դրա գործողությունը նպաստում է էրիթրոցիտների մակարդակի բարձրացմանը։ Բանն այն է, որ ծիրանը հարուստ է երկաթով, որն էլ մասնակցում է արյան կարմիր բջիջների արտադրմանը։

Բարելավում է տեսողությունը

Ծիրանը հարուստ է տեսողության օրգաների համար շատ օգտակար վիտամին A-ով, ուստի պարբերաբար այս միրգն ուտելն օգնում է զգալիորեն բարելավել տեսողությունն ու կանխել տեսողության տարիքային կորուստը։

Նյութի աղբյուրը` այստեղ

Leave a Reply

x Close

Like Us On Facebook