Sunday, April 28, 2024
Նորություններ

Կապան ԲԿ-ն համալրվել է համակարգչային տոմոգրաֆիայի ախտորոշման նոր սարքավորմամբ

Կապան ԲԿ-ն համալրվել է համակարգչային տոմոգրաֆիայի ախտորոշման նոր սարքավորմամբ. այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը.

«Սիրելի՛ սյունեցիներ, օրերս ՀՀ առողջապահության նախարարության, Սյունիքի մարզպետարանի և Կապանի բժշկական կենտրոնի համատեղ ջանքերով Կապան ԲԿ-ն համալրվել է համակարգչային տոմոգրաֆիայի ախտորոշման նոր սարքավորմամբ, որը ներկայիս համավարակի պայմաններում հույժ անհրաժեշտ սարքավորում է բուժհաստատության համար:

Տեղեկացնում ենք ձեզ, որ Կապան ԲԿ-ի համակարգչային տոմոգրաֆիայի ախտորոշման բաժանմունքում առաջիկա օրերին կիրականացվեն հետազոտություններ նոր սարքավորմամբ»:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook