Sunday, May 12, 2024
Նորություններ

Կորոնավիրուսի նոր դեպքերի 437 տոկոսով աճ. համաճարակային իրավիճակը շարունակում է լարված մնալ

Հայաստանում վերջին երկու շաբաթվա ընթացքում, նախորդ 14 օրվա համեմատ, առկա է կորոնավիրուսի նոր դեպքերի աճ 437 տոկոսով:

«Արմենպրես»ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԱՆ hիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը նշեց, որ օրվա կտրվածքով կատարված թեստերի կաուցվածքում դրական պատասխանների մասնաբաժինը կազմում է 38.5 տոկոս, այնինչ շաբաթներ առաջ եղել է 10.5 տոկոս: Մասնագետը նկատեց, որ դեռ շարունակում են արձանագրվել կորոնավիրուսի դեպքեր 0-18 տարեկանների շրջանում: Ավելին՝ 3-5 տարեկան երեխաների շրջանում նոր դեպքերի աճը 7.3 անգամ է: Կորոնավիրուսի նոր դեպքերի աճ առկա է բոլոր մարզերում, սակայն ամենաբարձր ցուցանիշները Երևանում են:

 «Ընտրանքային հետազտությունները ցույց են տալիս, որ երկրում հիմնականում շրջանառվում է կորոնավիրուսի օմիկրոն շտամը, սակայն չի բացառվում, որ մենք ունենք դելտա շտամը ևս: Այս ալիքին բնորոշ առանձնահատկություններից է այն, որ պատվաստվածների շրջանում հիվանդությունն անցնում է բավական թեթև կամ միջին ծանրության: Իհարկե, հոսպիտալացումներ ունենք, սակայն եթե դիտարկենք նախորդ ալիքը, երբ շրջանառվում էր հիմնականում դելտա շտամը, ապա այս անգամ շատ ավելի քիչ է:  Ինչպես գիտենք, օմիկրոնի ախտանշանները բնորոշ են սուր շնչառական վարակների ախտանշաններին, կարելի է ասել գրեթե նույնն են, և դա է պատճառը, որ շատերը չեն դիմում թեստավորման ու տանը զբաղվում են ինքնաբուժմամբ: Իմ հորդորն է, ախտանշանների դեպքում անպայման դիմել բժշկին ու լինել մասնագետի հսկողության տակ»,- ասաց Ռոմելլա Աբովյանը:
Մասնագետն ընդգծեց, որ ներկայում բժշկական հաստատությունները շարունակում են աշխատել ծանրաբեռնված, սակայն առողջապահական համակարգը կարողանում է դիմակայել:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook