Sunday, April 28, 2024
Մանկան ԱնկյունՆորություններ

Հակաբիոտիկներ եւ մանկական պատվաստումներ. ի՞նչ պետք է իմանալ

Երեխաները սովորաբար ստանում են իրենց առաջին պատվաստումները կյանքի առաջին վեց ամսում, բայց եթե նրանք վարակվեն ինչ-որ վարակով, ապա նրանց սպասում են նաեւ հակաբիոտիկներ: Ռոչեսթերի կենտրոնական հիվանդանոցի գիտահետազոտական ինստիտուտը եւ Ռոչեսթերի տեխնոլոգիական ինստիտուտը տասը տարի շարունակ համեմատում են պատվաստումների պատասխանները վեց ամսականից մինչեւ մեկ տարեկան երեխաների մոտ. երեխաներից մի քանիսը ստացել են հակաբիոտիկներ, ոմանք՝ ոչ: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Pediatrics ամսագրում։

Պարզվել է, որ հակաբիոտիկները նվազեցնում են պատվաստանյութերի արդյունավետությունը. դրանցով նվազում է համապատասխան հակամարմինների մակարդակը, որոնք իմունիտետ են զարգացնում պատվաստանյութի պաթոգենների դեմ, գրում է nkj.ru-ն։

Առաջին պատվաստման ժամանակ հակամարմինների մակարդակը նվազել է միջինը 5-11 տոկոսով հակաբիոտիկների յուրաքանչյուր կուրսի համար։ Երբ կյանքի երկրորդ տարում երեխաներին տրվել է բուստեր, նույն հակամարմինների մակարդակը նվազել է 12-21 տոկոսով։

Միեւնույն ժամանակ, լայն սպեկտրի հակաբիոտիկները պատվաստանյութի հակամարմինների մակարդակն ավելի են նվազեցրել, քան հատուկ թիրախ ունեցող հակաբիոտիկները, եւ եթե բուժումը երկարաձգվել է տասը օրով, ապա դա ավելի վատ է ազդել պատվաստանյութի իմունիտետ վրա, քան այն ժամանակ, երբ հակաբիոտիկները տվել են ընդամենը հինգ օր: Հակաբիոտիկները սպանում են ոչ միայն վնասակար բակտերիաները, այլեւ աղիքային միկրոֆլորայի օգտակար սիմբիոնները:

 NEWS.am Medicine

Leave a Reply

x Close

Like Us On Facebook