Friday, May 3, 2024
ՀայտարարություններՆորություններ

ԱՆՎՃԱՐ սոնոգրաֆիկ հետազոտություններ և նեղ-մասնագիտական խորհրդատվություններ.Ուռուցքաբանության ազգային կենտրոն

Գործունեության առանցքում ունենալով մարդկանց առողջության և երկարակեցության անհրաժեշտությունը, կարևորելով սոցիալական պատասխանատվությունը՝ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը շարունակում է ԱՆՎՃԱՐ ծառայություններ տրամադրող ակցիաների շարքը:

Արմավիրի մարզում բնակվող սիրելի հայրենակիցներ,

Մայիսի 14-ին հրավիրում ենք ձեզ անցնելու ԱՆՎՃԱՐ սոնոգրաֆիկ հետազոտություններ և ստանալու նեղ-մասնագիտական խորհրդատվություններ:

☑️ Կրծքագեղձի, ☑️ վահանաձև գեղձի ☑️ որովայնի օրգանների սոնոգրաֆիա կանցկացնեն մեր կենտրոնի լավագույն մասնագետներ Սոնա Ջիլավյանը, Նարինե Կրյուչկյանը, Լիլիթ Շաքարյանը, Կարինե Խոնդկարյանը:

Ձեզ պրոֆեսիոնալ մասնագիտական ԱՆՎՃԱՐ խորհրդատվություն կտրամադրեն
📌ՈՒԱԿ փոխտնօրեն, ուռուցքաբան-օրթոպեդ Ալեքսանդր Սեինյանը,
📌Ընհանուր և մանկական քիմիաթերապևտիկ ծառայության ղեկավար, քիմիաթերապևտ Նաիրա Ջանոյանը,
📌Մամոլոգիական բաժանմունքի ղեկավար, մամոլոգ Անդրեյ Մինասյանցը,
📌Օնկոուրոլոգիական բաժանմունքի ղեկավար, օնկոուրոլոգ Կարեն Ծառուկյանը,
📌Կանանց առողջության կլինիկայի վարիչ, գինեկոլոգ Կարո Բազիկյանը,
📌Ախտորոշման ծառայության ղեկավարի տեղակալ, թոգաբան Նունե Ազիզյանը :

📍 Ակցիան կանցկացվի Արմավիրի բժկական կենտրոնում (հասցե՝ Շահումյան 3) 09:30-ից մինչև 17:00:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. տեղերը սահմանափակ են: Սոնոգրաֆիկ հետազոտությունն ԱՆՎՃԱՐ կլինի առաջինը գրանցված 100 հոգու համար: Խորհրդատվություններ կստանան ՆԱԽԱՊԵՍ ԳՐԱՆՑՎԱԾ թվով 180 բնակիչներ: Նրանցից ռիսկային խմբում գտնվող 20 պացիենտ հնարավորություն կստանան անցնելու ԱՆՎՃԱՐ ԿՏ հետազոտություն ՈՒԱԿ-ում՝ բժիշկ-ռադիոլոգ Արմինե Բադեյանի մոտ:

📞 Գրանցվելու համար մինչև ս.թ. մայիսի 13-ը զանգահարեք +37410205050 հեռախոսահամարով երկուշաբթիից ուրբաթ՝ 09:00-16:45:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook