Friday, May 3, 2024
Նորություններ

Հայաստանում կորոնավիրուսից բուժաշխատողի մահվան դեպք է արձանագրվել

Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով բուժաշխատողի մահվան դեպք է արձանագրվել:  Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

«Ցավով պետք է հայտնեմ, որ մահվան դեպքերից մեկն արձանագրվել է բուժաշխատողի մոտ: 59-ամյա Սիրանուշ Հարությունյանն աշխատել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում` որպես մանկաբույժ, սակայն այս օրերին ներգրավված չի եղել կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի աշխատանքներում և չի վարակվել աշխատանքի վայրում»,- գրել է Նիկողոսյանը:

Մամուլի խոսնակն Առողջապահության նախարարության անունից ցավակցություն է հայտնել բժշկուհու ընտանիքի անդամներին:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook