Sunday, May 5, 2024
ՀիվանդություններՆորություններ

Կրծքով կերակրման տեխնիկան և մոր կողմից կերակրման դժվարությունները

Նորածնին կրծքով կերակրումների միջև ինտերվալը կանոնավոր չէ: Նրանք կարող են օրվա ընթացքում կերակրվել 6-12, նույնիսկ 18 անգամ: Հաճախակի կերակրումներով այս վաղ փուլը աստիճանաբար փոխարինվում է առավել կանոնավոր ռեժիմով՝ լակտացիայի կանոնավորումով: Ընդ որում, լակտացիան հաստատվում է ավելի արագ, եթե մայրը մանկանը կերակbreastfeeding-attachment-diagram-1րում է հաճախ և տևական:

Կրծքին մոտեցումը կայանում է հետևյալում՝

  1. երեխայի բերանը պետք է լայն բացած լինի և շուրթերը հետ ձգված
  2. պտուկը խոր պետք է լինի բերանի խոռոչում՝արեոլայի հետ միասին
  3. ստորին շրթունքը՝ շրջված դուրս, կզակը՝ ամուր հպված կրծքին
  4. երեխան կիպ մոտեցված է մոր մարմնին, մայրն իր ձեռքով գրկում է երեխայի մարմինը (ոչ միայն ուսերը):

Կերակրման ճիշտ տեխնիկայի դեպքում  կրծքով կերակրումը չպետք է լինի ցավոտ: Եթե կերակրման ժամանակ լինում է ցավ, նշանակում է, որ երեխան կուրծքը մակերեսորեն է վերցրել` միայն պտուկը (այն բերում է պտուկի ճաքի զարգացմանը): Նման դեպքում պետք է ընդհատել կերակրումը և կրկնել կրծքին մոտցնելն այնպես, որ երեխան վերցնի պտուկն ու արեոլայի մի մասը:

Correct breastfeeding position. Mother feeds baby with breast. Correct and incorrect pose for feeding child. Mom lactation infant milk. Woman breastfeed baby in right poses. Cartoon vector

Հիպոգալակտիա – լակտացիայի ընթացքում  կաթնագեղձերի գործունեության իջեցում: Այն լինում է վաղ (ծննդաբերությունից հետո առաջին 10 օրերի ընթացքում) և ուշ (10-րդ օրվանից հետո), առաջնային՝պայմանավորված կնոջ մոտ հորմոնալ փոփոխություններով, և երկրորդային՝ առաջանում է մոր սոմատիկ հիվանդությունների ֆոնի վրա, ծանր ծննդաբերությունից հետո, հոգեկան տրավմայից, ոչ ռացիոնալ սնունդից: Հանդիպում է գրեթե բացառապես արդյունաբերական զարգացած երկրներում և բարձր սոցիալ-տնտեսական խմբերում:  Ընդհակառակը, այն հասարակությունում, ուր կրծքով կերակրմանը վերաբերվում են որպես բնական ֆիզիոլոգիական ֆունկցիա, երեխայի կերակրման միակ միջոց ու կրծքով կերակրումը խրախուսվում է` լակտացիայի խանգարումները գրեթե բացակայում են

Գալակտոռեա – կաթնահոսություն: Պաթոլոգիական է համարվում կաթի անդադար հոսքը կերակրումների միջև ընկած ժամանակահատվածում և բացատրվում է որպես նևրոզի դրսևորում:

Պինդ կուրծք –  սա դժվարություն է, որը հեշտ հաղթահարելի է. մինչև կերակրելը  կթել կաթը մինչ «կաթի հորդալը»:

Պտուկի ոչ ճիշտ ձևը- (ինֆանտիլ, ներքաշված, հարթ, ճեղքված և այլն): Դա  հաճախ մինչև ծնունդը ձգվում է կամ  օգտագործվում են հատուկ հարմարեցնող սարքեր

Քերծվածքներով  ու ճեղքերով պտուկ –  կրծքով կերակրման հաճախ  հանդիպող դժվարություն է, ծագում է երեխային կրծքին սխալ մոտեցնելիս:  Բուժումը երեխային կրծքին ճիշտ մոտեցնելն  է, պտուկը չիչխանի յուղով, 2%-անոց տանինի քսուքով,  վիտամին Ա-ով մշակելը: Ծծելիս կրծքի ցավոտության առկայության դեպքում երեխային կերակրում են հատուկ սիլիկոնային ներդիրների օգնությամբ:

Մաստիտ- կաթնագեղձի բորբոքումն է: Երեխային շարունակում են կրծքով կերակրել, որից հետո խնամքով կթում են կաթը՝ անկախ ցավի առկայությունից կամ բացակայությունից, օգտագործում են էլելկտրական արտածծիչ:  Այս դեպքում կրծքով կերակրումը չի դադարեցվում, ընդհակառակը՝ շատ կարևոր է կրծքի դրենաժը: Եթե ախտահարված կրծքով կերակրումը չափազանց  ցավոտ է, կաթն անհրաժեշտ է կթել ձեռքով: Թարախային մաստիտի դեպքում կերակրումը հակացուցված է: Կրծքով կերակրումը դադարեցվում է կաթում թարախի և երեխայի մոտ դիարեայի ի հայտ գալու դեպքում

Կաթնագեղձի աբսցես- մաստիտի բարդություն է, բուժումը՝ վիրահատական: Հարկավոր է կաթը կթել այնքան ժամանակ, քանի դեռ երեխան չի կարող ինքնուրույն ծծել կուրծքը

Վիրուսային ինֆեկցիաներ- կարմրախտը,  ջրծաղկի ցանավորումը, կարմրուկը, էպիդեմիկ պարօտիտը կրծքով կերակրման հակացուցումներ չեն, ընդհակառակը` կաթի սպեցիֆիկ հակաինֆեկցիոն հատկությունը կպաշտպանի երեխային:

  Ապրեք առողջ…

Leave a Reply

x Close

Like Us On Facebook