Saturday, May 11, 2024
ՆորություններԺամանց

Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 20-ին, 22-ի գիշերը՝ առանձին շրջաններում, 21-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Դեկտեմբերի 22-ի ցերեկը, 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Արարատյան դաշտում առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ: Քամին՝ հարավ-արևմտյան 2-5մ/վրկ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 21-24-ին գիշերը աստիճանաբար կնվազի 10-15, ցերեկը՝ 4-6 աստիճանով։

  Երևան քաղաքում  Դեկտեմբերի 20-ի երեկոյան ժամերից, 21-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Դեկտեմբերի 22-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Առավոտյան ժամերին  հնարավոր է մառախուղ:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook