Thursday, May 2, 2024
Նորություններ

Հանրապետությունում մայիսի 10-12-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ

Երևանում մայիսի 9-ի երեկոյան ժամերին, մայիսի 10-12-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18մ/վ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ օդի ջերմաստիճանը  մայիսի 11-14-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:

Մայիսի 11-ի գիշերը, 13-ին, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում մայիսի 9-ի ցերեկը, մայիսի 10-12-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Մայիսի 13-ին, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևելյան 3-6մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:

Արցախում մայիսի 9-ին և 10-ին սպասվում է անձրև։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook