Friday, May 3, 2024
Հոգեբանի անկյունՆորություններ

Ձախլիկությունը որոշվում է աջ և ձախ ձեռքերի միջև ոչ հավասարաչափ բաշխված շարժունակությամբ

Ձախլիկությունը մարդկային հատկանիշ է, որ որոշվում է նրա աջ և ձախ ձեռքերի միջև ոչ հավասարաչափ բաշխված շարժունակությամբ։ Անձը, որի աջ ձեռքն է ավելի ճկուն անվանում են աջլիկ, իսկ անձը, որի ձախ ձեռքն է ավելի ճկուն՝ ձախլիկ։ Նորածնի մոտ աջ կամ ձախ ձեռքի նախընտրելիությունը ի հայտ է գալիս վեց ամսական տարիքում։ Մարդկության շատ փոքր մասն է օժտված երկու ձեռքերի հավասարաչափ ճկունությամբ, նրանց անվանում են սիմետրիկ։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս բնության ասիմետրիկությունը։

Ձեռքերի նախընտրության չորս տարատեսակ է հայտնի.

  • Առավել տարածված է աջլիկությունը։ Աջլիկ մարդիկ ավելի ճկուն են իրենց աջ ձեռքով առաջադրանքներ կատարելիս։ Տարբեր ուսումնասիրությունները վկայում են, որ աշխարհի բնակչության 70–90%-ը աջլիկ է։
  • Ձախլիկությունը ավելի քիչ է հանդիպում քան աջլիկությունը։ Ձախլիկ մարդիկ առավել ճարպիկ են իրենց ձախ ձեռքով առաջադրանքներ կատարելիս։ Տարբեր ուսումնասիրությունները վկայում են, որ մարդկության մոտավորապես 10%-ը ձախլիկ է։
  • Նույնպես հայտնի են Խառը նախընտրություններով, մարդիկ, որոնք ի վիճակի են տարբեր առաջադրանքներ ավելի լավ կատարել տարբեր ձեռքերով։ Օրինակ այդպիսի մարդիկ կարող են լավ գրել ձախ ձեռքով, բայց գնդակը ավելի արդյունավետ նետել աջ ձեռքով։ Ձախլիկ մարդկանց մեծ մասը հետագայում դառնում են խառը նախընտրություններով հեշտությամբ, քանի որ ապրում են աջլիկ մարդկանց համար նախատեսված աշխարհում և աջլիկ ծնողների հետ։
  • Երկվությունը բացառապես հազվադեպ է, չնայած կարելի վարժեցնել Իսկապես երկու ձեռքերին հավասարապես տիրապետող մարդը կամայական առաջադրանք նույն հաջողությամբ կատարում է թե աջ, թե ձախ ձեռքով։ Իսկ ով ձեռք է բերել այն իրեն կրթելով, դեռևս ձգտում է իրեն նախընտրելի ձեռքով կատարել առաջադրանքները։
  • Մարդիկ, ովքեր երկու ձեռքով դժվարանում են գործողություններում, հնարավոր է դա պայմանավորված լինի հյուծված ֆիզիկական վիճակով։

Ձախլիկության վերաբերյալ նոր տեսությունները էապես տարբերվում են նախկիններից։

Նոր տեսակետը կայանում է նրանում, որ ձախլիկությունը կամ աջլիկությունը դա պարզ նախընտրություն չէ մի ձեռքի մյուսի նկատմամբ, քանի որ երկու ձեռքերը փաստորեն աշխատում են ավելի հմտորեն։ Աջլիկ մարդկանց մոտ ձախ ձեռքը գործողություններում ներգրաված է կարևոր դերակատարմամբ՝ նա ուղղորդում և բռնում է թուղթը և ապահովում է աջ ձեռքի գործունեության կոնտեքստը։ Այսպիսով աջ ձեռքը մասնագիտացած է ավելի նուրբ աշխատանքների համար, մինչդեռ ձախը ավելի լայն կոնտեքստուալ շարժման համար է։

Աշխատանքի բաժանումը ձեռքի նախընտրության վերաբերյալ ամենաընդունված տեսությունն է։ ‌ Այս տեսության հիմնավորումն այն է, որ խոսքի և ձեռքերի ղեկավարումը պահանջում է նուրբ շարժական հմտություններ, ուստի ավելի արդյունավետ կլինի երկուսն էլ ղեկավարել միևնույն կիսագնդով, քան բաժանել երկու կիսագնդերի միջև։ Բացի այդ, եթե բոլոր առույթները կատարեն երկու կիսագնդերը, ապա ուղեղի չափերը և ծախսած էներգիան կաճեն, որն անհնար է։ Քանի որ մարդկանց մեծամասնության մոտ ուղեղի ձախ կողմն է ղեկաղարում խոսքը, աջլիկները միշտ կգերակշռեն, որովհետև ուղեղի կիսագունդը ղեկավարում է մարմնի հակառակ կողմը։

Որոշ ուսումնասիրություններ ցույց են տալիս մի ձեռքի կամ մարմնի մի կողմի առաջնայնությունը ինչպես դեռևս արգանդում, այնպես էլ նորածնի և վաղ տարիքում։ Այս առաջնայնությունները կապված են հետագա աջ կամ ձախ ձեռքի գերակայության հետ։ Պտղի մոտ որևէ ձեռքի գերակայությունը որոշվում է հիմնականում նրանով, թե որ ձեռքն է պահում բերանին ավելի մոտ։

Որոշ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ ձախլիկները նույնպես որպես կանոն ունեն արտասովոր տեսողական տարածական հմտություններ և տարածական կառուցվածքներ պատկերացնելու ունակություններ։

Չնայած ձախլիկությունը համարյա ազդեցություն չի գործում երեխայի առաջադիմության վրա դպրոցում, սակայն  ըստ որոշ հետազոտությունների ձախլիկների մոտ հնարավոր է պրոբլեմներ ի հայտ գան լեզվի զարգացման հարցում։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ձախլիկները ավելի հաճախ են ունենում դժվարություններ կարդալիս և նաև հնչյունաբանական խնդիրներում, քան աջլիկները։

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook