Thursday, October 9, 2025
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Հեղուկի անհրաժեշտությունը ամռանը. ինչպես խմել ճիշտ և խուսափել սխալներից

Ամառային օրերին օրգանիզմի հեղուկի պահանջարկն էապես մեծանում է՝ պայմանավորված բարձր ջերմաստիճաններով, քրտնարտադրության ավելացմամբ և ջրազրկման ռիսկով։ Հեղուկի անհրաժեշտ քանակը կախված է մի շարք գործոններից՝ մարդու քաշը, ֆիզիկական ակտիվությունը, առողջական վիճակը և շրջակա միջավայրի պայմանները։

💬Ընդհանուր ցուցումներով, չափահաս մարդը ամռանը պետք է օրվա ընթացքում օգտագործի մոտ 2.5-3.5 լիտր ջուր (մոտ 8-12 բաժակ)։ Այս պահանջը կարող է ավելանալ ֆիզիկական ակտիվության, ինտենսիվ քրտնարտադրության կամ արևի տակ երկար ժամանակ գտնվելու դեպքում։

💧Ինչպե՞ս հասկանալ, որ բավարար ջուր եք օգտագործում․

🔹Մեզի բաց դեղին գույն
🔹Բերանի չորության բացակայություն
🔹Պարբերական միզում ցերեկվա ընթացքում

📎Հարմար տարբերակ է օրական հեղուկի պահանջի հաշվարկի համար հետևյալ պարզ բանաձևը՝ քաշի վրա հիմնված՝ օրական մոտ 30–40 մլ ջուր ամեն կիլոգրամի համար։ Օրինակ՝ եթե քաշը 70 կգ է, ապա անհրաժեշտ է մոտ 2.1–2.8 լիտր ջուր։

🌞Ամռանը ջրազրկումից խուսափելու համար մի սպասեք ծարավի զգացմանը, օգտագործեք ջուրը պարբերաբար, օգտագործեք ջրով հարուստ մթերքներ՝ վարունգ, ձմերուկ, սեխ, լոլիկ, խուսափեք քաղցր և գազավորված ըմպելիքներից, որոնք կարող են էլ ավելի ջրազրկել։

x Close

Like Us On Facebook