Saturday, April 27, 2024
Նորություններ

Տոն օրերին շտապօգնության ծառայությունը ստացել է 5511 կանչ․ Թագուհի Ստեփանյան

Դեկտեմբերի 30-ից հունվարի 4–ը ընկած ժամանակահատվածում շտապօգնության ծառայությունը ստացել է 5511 կանչ, որոնցից հոսպիտալացվել են 1043–ը։ Այս մասին այսօր՝ հունվարի 9-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ զեկուցեց «Շտապօգնություն» ՓԲԸ–ի ղեկավար Թագուհի Ստեփանյանը։

«Աշխատել ենք բավականին ծանրաբեռնված։ Օրական կանչերի թիվը հասել է 1050–ից 1070–ի, որի 17 տոկոսը հոսպիտալացվել է»,– նշեց նա։

Մանկական կանչերի թիվը նշված ժամանակահատվածում եղել է 667, հոսպիտալացվել է 172 երեխա։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook