Monday, December 29, 2025
ՀիվանդություններՆորություններ

Հնարավո՞ր է կանխել տղամարդու վարակվելու վտանգը անպաշտպան հարաբերությունից

Հնարավո՞ր է կանխել տղամարդու վարակվելու վտանգը, եթե անպաշտպան հարաբերությունից հետո կատարենք ախտահանիչ լուծույթներով լվացումներ

✅ Անտիսեպտիկ բազմաթիվ լուծույթներ են հայտնի, որոնք նախատեսված են ինտիմ հիգիենայի ոլորտում կիրառման համար, սակայն պետք է ասել, որ անպաշտպան սեռական հարաբերության ժամանակ ինֆեկցիոն ագենտի ներթափանցումը հիմնականում տեղի է ունենում տղամարդու միզուկի միջոցով և թափանցելով խորանիստ շերտեր վերընթաց ճանապարհով բարձանում է:

✅Անտիսեպտիկ լուծույթներով արտաքին լվացումները գործնականում չեն խոչընդոտում ինֆեկցիայի ներդրմանը միզուկում, և հիմնականում լինում են ոչ արդյունավետ, իսկ ներմիզուկային լվացումները կարող են ընդհակառակը նպաստել ինֆեկցիայի վերընթաց տարածմանը:

📌 Ուստի դրանք չեն կարող համարվել արդյունավետ կանխարգելիչ միջոց. ավելին, երբեմն որակապես փոխում են վարակի կլինիկական դրսևորումները՝ դժվարացնելով ախտորոշման և բուժման ընթացքը:

Sevada Hakobyan

x Close

Like Us On Facebook