Saturday, May 4, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Սննդամթերքի որ տեսակներն է հարկավոր ներառել տղամարդկանց սննդակարգում

Սննդակարգը շատ կարևոր դեր է խաղում տղամարդու վերարտադրողական համակարգի ճիշտ գործունեության հարցում, ուստի առողջության պահպանման ու տեստոստերոնի բավարար մակարդակի ապահովման համար հարկավոր է անպայման հարստացնել այն հավկիթով ու ծովամթերքով։ Այս մասին Lenta.Ru-ի հետ զրույցում ասել է ուրոլոգ, անդրոլոգ Ալեքսանդր Դանիլովը։

Մասնագետի խոսքով՝ տղամարդկանց օրգանիզմին բնորոշ հորմոնների սինթեզի համար շատ կարևոր նյութ է համարվում խոլեստերինը, ուստի հարկավոր է ուշադրություն դարձնել սննդամթերքի այն տեսակներին, որոնք հարուստ են այս նյութով։ Օրինակ՝ հավկիթներին, որոնք պարունակում են նաև մեծ քանակությամբ վիտամին D և սպիտակուցներ՝ օգնելով պահպանել վերարտադրողական գործառույթները։

«Օմեգա 3-6-9 պատրաստուկները նույնպես դրական են անդրադառնում տղամարդկանց օրգանիզմի վրա։ Այս հավելումը բարելավում է անոթների առաձգականությունը, կարգավորում է արյան միկրոշրջանառությունը, ինչն էլ հանգեցնում է սպերմատոգենեզի գործընթացի բարելավման։ Բացի այդ, օմեգա 3-6-9 պոլիչհագեցած ճարպաթթուներն օժտված են հակաբորբոքային ազդեցությամբ», – ընդգծել է մասնագետը։

Նա նաև խորհուրդ է տվել հարստացնել սննդակարգը լյարդով, ծովամթերքով ու ընկույզներով, քանի որ սննդամթերքի այս տեսակները պարունակում են մեծ քանակությամբ արժեքավոր հանքանյութեր։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook