Tuesday, April 30, 2024
Նորություններ

Մեկնարկում է COVID-19-ի դեմ պատվաստման գործընթացը

Տեղի է ունեցել մամուլի ասուլիս` Հայաստանում COVID-19-ի դեմ պատվաստանյութերի ձեռքբերման, բաշխման և  պատվաստման գործընթացը սկսելու վերաբերյալ:

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է, որ պատվաստումն առանցքային դեր ունի Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համավարակի կանխարգելման գործընթացում և հավելել, որ արդեն իսկ Հայաստան է ներկրվել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ռուսական «Sputnik-V» պատվաստանյութի 15000 դեղաչափ՝ 7500 անձի համար և «COVAX FACILITY» նախաձեռնության միջոցով` «AstraZeneca» ընկերության պատվաստանյութը՝ 24 հազար դեղաչափ:

Նախարարն առանձնացրել է, թե առաջին փուլում ռիսկի որ խմբերն արտոնություն կունենան պատվաստվելու, մասնավորապես՝ բուժաշխատողներ, 65 տարեկան և բարձր տարիքի անձինք, քրոնիկ հիվանդներ, տարեցների խնամքի կենտրոնների բնակիչներ և աշխատակիցներ, սոցիալական խնամքի կենտրոնների աշխատակիցներ, և ընդգծել, որ մեր երկրում պատվաստումներն իրականացվելու են պետական պատվերի շրջանակներում և բացառապես կամավորության սկզբունքով:

Այնուհետև Անահիտ Ավանեսյանը պատասխանել է լրագրողների հարցերին:

Նախարարի ամբողջական խոսքն այստեղ`

Leave a Reply

x Close

Like Us On Facebook