Saturday, April 27, 2024
ՆորություններԳեղեցկություն և խնամք

Որոնք են ճաղատացման դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցները

Մազաթափությունը բավական տարածված խնդիր է հասուն տարիքի տղամարդկանց շրջանում, սակայն կանանց մոտ այս խնդիրը նույնպես շատ հաճախ է հանդիպում։ Սա բավական տհաճ երևույթ է, որը կարող է դառնալ լուրջ բարդույթների զարգացման պատճառ, ուստի բժիշկ-տրիխոլոգ Կուզմա Խոբզեյը ներկայացրել է՝ ինչպես կարելի է դադարեցնել ճաղատացման գործընթացը։

Մասնագետի խոսքով՝ կորցրած վարսերը վերականգնելու հնարավորություն մեծ մասամբ միշտ էլ լինում է, սակայն մազաթափության ուշ փուլերում ցանկալի արդյունքին հասնելն ավելի դժվար է լինում։ Խոբզեյի խոսքով՝ ճաղատացման առաջին փուլում, երբ մազերը պարզապես բարակում են ու թուլանում, բուժումն սկսելը կարող է շատ արդյունավետ լինել՝ կանխելով ճաղատացումը, սակայն արդեն իսկ առկա ճաղատ հատվածների դեպքում կորցրած մազերը վերականգնել չի հաջողվի։ Նման դեպքերում մազածածկույթը վերականգնելու միակ միջոցը կլինի վարսերի փոխպատվաստումը։

Ճաղատացումից խուսափելու համար մասնագետը մազաթափության դեպքում խորհուրդ է տալիս կիրառել հատուկ դեղամիջոցներ, որոնք ազդում են մազարմատի վրա և նպաստում են անոթների լայնացմանն ու մազի հյուսվածքների ստեղծման համար պատասխանատու ցողունային բջիջների ակտիվացմանը։ Նման դեղամիջոցները կարող են շատ արդյունավետ լինել առատ մազաթափության սկզբնական փուլերում՝ օգնելով պահպանել մազերը, ուստի շատերը դիմում են հենց դրանց օգնությանը։

Բուժման արդյունավետ միջոց կարող են լինել նաև ներարկումային պրոցեդուրաները, որոնց շարքին է դասվում նաև պլազմային թերապիան։ Սակայն նման պրոցեդուրաներն ավելի թանկարժեք են և կիրառվում են միայն կուրսով, ուստի ոչ բոլորին են հասանելի։

Ճաղատացած հատվածներից ազատվելու շատ արդյունավետ միջոց կարող է լինել նաև մազերի փոխպատվաստումը, սակայն այս պրոցեդուրան մազերի վերականգնման բոլոր մեթոդների շարքում ամենաթանկարժեքն է։ Սա է պատճառը, որ եթե մազաթափության սկզբնական փուլերում, երբ ճաղատացած հատվածները մեծ չեն, պրոցեդուրան կարող է բավական հասանելի լինել, ապա ավելի ուշ փուլերում այն իրականացնելու համար բավական մեծ գումար կպահանջվի։

Նյութի աղբյուրը՝ med.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook