Friday, May 3, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Յոգան կարող է օգնել բուժել ռևատոիդ արթրիտը. հետազոտություն

Կանոնավոր յոգայով զբաղվելը կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ ռևմատոիդ արթրիտի բուժման գործընթացի վրա: Այս մասին հայտարարել են Բժշկական գիտությունների համահնդկական ինստիտուտի գիտնականները՝ հիմնվելով անցկացրած նոր հետազոտության արդյունքների վրա:

Հնդկաստանում յոգան համարվում է դարավոր պատմություն ունեցող ազգային պրակտիկա, սակայն վերջին շրջանում մարմնամարզության այս տեսակը դարձել է համընդհանուր ֆենոմեն, ինչի շնորհիվ աշխարհի շատ երկրներում մարդիկ սկսել են յոգայով զբաղվել՝ նշելով, որ այն դրական ազդեցություն է ունենում իրենց առողջական վիճակի վրա: Այս պնդումը մինչ օրս լուրջ գիտական հինավորում չէր ստացել, սակայն այժմ հնդիկ գիտնականներն ապացուցել են, որ յոգան կարող է բավական արդյունավետ օժանդակ թերապիա լինել ծանր ռևմատոիդ արթրիտի բուժման ընթացքում:

Ինչպես ցույց է տվել ուսումնասիրությունը, յոգան բարենպաստ ազդեցության է ունենում հոգենեյրոիմունային առանցքի և դիսկարգավորման գործընթացների կարգավորման վրա, ինչի շնորհիվ էլ նվազեցնում է համակարգային բորբոքումների մակարդակը: Յոգան առողջության պահապանման համապարփակ ռազմավարություն է, որն անդրադառնում է հիվանդության ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական կողմերի վրա: Հետազոտությանը մասնակցել է ռևմատոիդ արթրիտով հիվանդ 66 մարդ, որոնցից ոմանք յոգան կիրառել են որպես օժանդակ թերապիա այս ծանր աուտոիմունային հիվանդության բուժման ընթացքում:

Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ յոգայով զբաղվելու շնորհիվ կամավորներին հաջողվել է նվազեցնել հիվանդության ակտիվության մակարդակը բորբոքային ցիտոկինների քանակի նվազեցման և ուղեղն ու մարմինը կապող հաղորդակցման մարկերների մակարդակի բարձրացման հաշվին: Չնայած՝ ռևմատոիդ արթրիտը հնարավոր չէ լիովին բուժել, սակայն հիվանդությունը կարելի է հեշտությամբ պահել վերահսկողության տակ դեղորայքային միջամտության և հավելյալ թերապիաների միջոցով, որոնցից մեկը կարող է լինել յոգան:

Նյութի աղբյուրը՝ indiatvnews.com

Leave a Reply

x Close

Like Us On Facebook