Tuesday, April 30, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Որո՞նք են օրգանիզմում վիտամին A-ի անբավարարության ախտանիշները

Ախտանիշները, ինչպիսիք են տեսողության, աճի խանգարումը եւ թույլ իմունիտետը, կարող են վկայել օրգանիզմում վիտամին A-ի անբավարարության մասին: Նման կարծիք է հայտնել էնդոկրինոլոգ եւ սննդաբան Օքսանա Միխալեւան (Ռուսաստան):

Ինչպես գրել է «Իզվեստիա»-ն, վիտամին A-ն անհրաժեշտ է աճի, վերարտադրության, էպիթելային եւ ոսկրային հյուսվածքների տարբերակման, ինչպես նաեւ իմունիտետի եւ տեսողության պահպանման համար:

Այս վիտամինի անբավարարության նշաններն առաջին հերթին համարվում են տեսողության խնդիրները. վիտամին A-ի պակասի պատճառով զարգանում է «հավկուրություն»: Սուր դեֆիցիտի դեպքում առաջանում է մի վիճակ, որը կոչվում է քսերոֆթալմիա («չորաչքություն»), որն ի վերջո հանգեցնում է եղջերաթաղանթի խոցերի եւ կուրության:

Երեխաների համար վիտամին A-ն նույնպես կարեւոր է աճի եւ քաշի ավելացման համար: Այն նաեւ մասնակցում է ոսկորների զարգացմանն ու հասունացմանը: Ցածր իմունիտետը նույնպես վկայում է օրգանիզմում վիտամին A-ի անբավարարության մասին:

«Վիտամին A-ի նույնիսկ աննշան անբավարարություն ունեցող մարդիկ ավելի հակված են շնչառական հիվանդությունների եւ վարակիչ փորլուծության», – նշել է նա:

Վիտամին A-ի պաշարները համալրելու համար նա խորհուրդ է տվել ուտել լյարդ, ձկան յուղ, ձվի դեղնուց, կարագ եւ պանիր, ինչպես նաեւ խմել չմշակված կաթ: Պետք է ուտել նաեւ գազար, դեղին եւ մուգ կանաչ տերեւավոր բանջարեղեն (օրինակ՝ սպանախ, բրոկկոլի), դդում, ծիրան եւ սեխ:

Նյութը ՝med.news.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook