Friday, May 3, 2024
Նորություններ

Որտեղ դնել եւ ինչպես զարդարել տոնածառը, որպեսզի 2023 թվականը հաջողակ լինի

Ամանորին շատ քիչ ժամանակ է մնացել։ Եվ դա նշանակում է, որ ժամանակն է սկսել լրջորեն պատրաստվել դրան: Եթե նախընտրում եք թողնել հարազատների ու ընկերների նվերների գնումները թողնել վերջին օրերին, ապա խորհուրդ ենք տալիս գոնե չմոռանալ տոնի գլխավոր ատրիբուտի՝ Ամանորյա եղեւնու մասին։

Ավելին, եթե այն ճիշտ տեղում դնեք, կարող եք հաջողություն գրավել նոր տարում։

Որտե՞ղ եւ ե՞րբ դնել տոնածառը

Եթե ցանկանում եք հավելյալ եկամուտ ունենալ 2023 թվականին, ապա ավելի լավ է տոնածառը տեղադրել բնակարանի հյուսիսարեւելյան հատվածում։ Բայց եթե պլանավորում եք լրջորեն զբաղվել անձնական կյանքում հաջողություններով, ավելի լավ է դրա համար տեղ հատկացնել հարավ-արեւմտյան կողմում:

Կարեւոր է. ավելի լավ է տոնածառ չդնել միայն տան արեւելյան կամ հարավային հատվածներում, հակառակ դեպքում կարող եք վախեցնել բախտին։

Տոնածառը զարդարելու լավագույն ժամանակը դեկտեմբերի 22-23-ն է՝ ձմեռային արեւադարձից հետո։ Ենթադրվում է, որ այդ պահին սկսվում է կյանքի մի նոր փուլ, որում պարզապես պետք է գրավել հաջողությանը։

Ինչպե՞ս զարդարել ամանորյա եղեւնին

Ընտրեք տոնածառի զարդերի գույները՝ կախված այն բանից, թե ձեր կյանքի որ բնագավառն եք ցանկանում բարելավել։

Եթե ցանկանում եք հաջողություն ամեն ինչում, ընտրեք կարմիր խաղալիքներ։

Եթե երազում եք բարձրանալ կարիերայի սանդուղքով, ապա ավելի լավ է ընտրել ոսկեգույն կամ արծաթագույն խաղալիքներ։

Իսկ եթե մեծ սեր եք ցանկանում, ապա համադրեք կարմիր եւ ոսկեգույն խաղալիքները։ Եվ մի մոռացեք լույսերի մասին։

Աղբյուրը՝  PeopleTalk

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook