Wednesday, May 1, 2024
ՆորություններԺամանց

Պատանի հանդիսատեսի թատրոնը ֆոտոնախագծով է պատասխանել՝ «Ի՞նչ է թատրոնը» հաճախ հնչող հարցին

Պատանի հանդիսատեսի թատրոնը որոշել է «Ի՞նչ է թատրոնը» հարցին պատասխանել յուրահատուկ՝ «Թատրոնը…»  ֆոտոնախագծով՝ այն նվիրելով Թատրոնի համաշխարհային օրվան, որը նշվում է մարտի 27-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լուսանկարիչ Արվին Քոչարյանը փորձել է շեշտը դնել դերասանների  հույզերի վրա:

«Սա փոքրիկ նախագիծ է, որն իրականացրինք թատրոնի արդեն իսկ լավ ընկեր, գործընկեր Արվին Քոչարյանի հետ: Նրա հետ համագործակցում ենք ավելի քան 3 տարի: Կարծում եմ՝  Թատրոնի միջազգային օրն այս ֆոտոնախագիծը մեր հանրությանը ևս մեկ անգամ կհիշեցնի թատրոնի դերի և կարևորության մասին, իսկ Պատանի հանդիսատեսի թատրոնն առավել ակտիվ կլինի սոցիալական հարթակներում»-նշում է թատրոնի տնօրեն Էմին Թորոսյանը:

Թատրոնի համաշխարհային օրն առաջին անգամ նշվել է 1961 թվականին Ֆրանսիայում, որից հետո տարածվել է ամբողջ աշխարհում: Այն տոնելու գաղափարը հաստատվել է Թատրոնի միջազգային ինստիտուտի (International Theatre Institute, ITI) որոշմամբ:

Համաձայն կանոնադրության՝  այս կազմակերպության գործունեությունն ուղղված է ազգերի միջև բարեկամության և խաղաղության ամրապնդմանըինչպես նաև աշխարհի բոլոր թատերական խմբերի միջև համագործակցության ընդլայնմանը:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook