Sunday, April 28, 2024
ՀիվանդություններՆորություններ

Տարօրինակ զգացողություններ վերջույթներում, քայլելու հետ կապված խնդիրներ․ վիտամին B12-ի անբավարարության նշաներ

Ինչու է կարևոր վիտամին B12-ը

Վիտամին B12-ն անհրաժեշտ է մարդու օրգանիզմին էրիթրոցիտների, նյարդերի, ԴՆԹ-ի արտադրության և այլ գործառույթների իրականացման համար։ Հասուն մարդուն օրական մոտ 2,4 մկգ վիտամին B12 է անհրաժեշտ։ Ինչպես և վիտամինների մեծամասնությունը, այս մեկը ևս չի արտադրվում օրգանիզմի կողմից, և այն անհրաժեշտ է ստանալ սննդի կամ հավելումների միջոցով։

Եվ խնդիրը հենց դրա մեջ է․ որոշ մարդիկ բավարար քանակությամբ չեն օգտագործում այս վիտամինը, մյուսներն էլ չեն կարողանում բավարար քանակությամբ յուրացնել այն՝ անկախ նրանից, թե ինչ քանակությամբ են օգտագործում։ Արդյունքում վիտամին B12-ի անբավարարությունը բավականին հաճախ է հանդիպում, հատկապես՝ տարեց մարդկանց շրջանում։

Որ դեպքերում կա՞ վիտամին B12-ի անբավարարության զարգացման վտանգ

Այս վիտամինի անբավարարության պատճառները բազմաթիվ են․ ընդ որում՝ դրանցից երկուսը կապված են առողջության բարելավման հետ՝ բուսակերների դիետան և քաշի նվազեցման համար իրականացվող վիրահատությունները։

Այս սննդանյութի սննդային աղբյուր են հանդիսանում միսը, թռչնամիսը, կաթնամթերքը, հավկիթն ու կենդանական ծագման այլ մթերքները։ Խիստ բուսակերներն ու վեգանները վիտամին B 12-ի անբարարության ավելի մեծ ռիսկի են ենթարկվում, եթե չեն ուտում այս վիտամինով հարստացված հատիկավորներ կամ չեն ընդունում այն հավելումների տեսքով։ Քաշի նվազեցմանն ուղղված վիրահատություն տարած մարդիկ ևս ռիսկի խմբում են, քանի որ վիրահատության արդյունքում կարող է խանգարվել օրգանիզմի՝ սննդից վիտամին B12 ստանալու ունակությունը։

Վիտամին B12 -ի անբավարարության ախտանշանները

Վիտամին B12 -ի անբավարարությունը կարող է դանդաղ զարգանալ՝ արդյունքում ախտանշաններն էլ են  աստիճանաբար դրսևորվում՝ ժամանակի ընթացքում սրվելով։ Սակայն դա կարող է տեղի ունենալ նաև համեմատաբար արագ։ Վիտամին B12 -ի անբավարարության ախտանշանները բազմաթիվ են, որոնք կարող են աննկատ մնալ կամ շփոթվել մեկ այլ վիճակի հետ։

Դրանք ներառում են՝

  • Տարօրինակ զգացողություններ,
  • թմրածություն կամ ծակծկոցներ ձեռքերում, ոտքերում և ոտնաթաթերում,
  • քայլելու հետ կապված դժվարություններ (ճոճվել, հավասարակշռությունը պահելու հետ կապված խնդիրներ),
  • սակավարյունություն,
  • այտուցված, բորբոքված լեզու,
  • ճանաչողական դժվարություններ,
  • հիշողության կորուստ, թուլություն, հոգնածություն և այլն։

Վիտամին  B12-ի անբավարարությունն ախտորոշվում է բժշկի հետազոտության և արյան անալիզի միջոցով։ Կարևոր նշանակություն ունի խնդրի վաղ հայտնաբերումն ու բուժումը, քանի որ այս վիտամինի դեֆիցիտը կարող է նյարդաբանական լուրջ խնդիրներ և արյան հիվանդություններ հարուցել։

Վիտամին B12-ի մակարդակի շտկումը Վիտամին B12-ի լուրջ անբավարարությունը կարելի է շտկել 2 եղանակով՝ ամենօրյա ներարկումներով կամ հավելումների ընդունմամբ, իսկ թեթև դեֆիցիտը կարելի է շտկել պոլիվիտամինների օգնությամբ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook