Sunday, April 28, 2024
ՀայտարարություններՆորություններ

Պլաստիկ վերականգնողական և էսթետիկ վիրաբույժների հայկական ասոցիացիայի 11-րդ միջազգային գիտաժողով

Հուլիսի 6-ին, ժամը 10-ին «Իբիս Երևան կենտրոն» հյուրանոցում (Հյուսիսային պողոտա) կմեկնարկի Հայաստանի պլաստիկ վիրաբույժների 11-րդ միջազգային գիտաժողովը, որտեղ աշխարհի առաջատար մասնագետները հանդես կգան մոտ 50 գիտական զեկույցներով և ելույթներով։ Երեք զեկույց կհեռարձակվի ԱՄՆ-ից: Երկօրյա գիտաժողովին կմասնակցեն պլաստիկ վիրաբույժներ, վնասվածքաբաններ, դիմածնոտային վիրաբույժներ և դերմատոկոսմետոլոգներ աշխարհի տարբեր երկրներից, Հայաստանից և Արցախից:

Գիտաժողովի շրջանակում կիրականացվի կրծքագեղձի էսթետիկ  երկու ցուցադրական վիրահատություն` ուղիղ հեռարձակմամբ։

Տեղի կունենան քննարկումներ վերականգնողական և էսթետիկ վիրաբուժությունում, ինչպես նաև  դերմատոկոսմետոլոգիայում նոր մեթոդների և տեխնոլոգիաների կիրառման, վնասվածքների, հետայրվածքային վիճակների, կրծքագեղձի առողջության, ինչպես նաև դեմքի ու մարմնի այլ շրջանների տարիքային ինվոլյուցիոն փոփոխությունների շտկման վիրահատական և ոչ վիրահատական մեթոդների արդյունավետ կիրառման մասին:

Գիտաժողովը կազմակերպել է Հայաստանի պլաստիկ վիրաբույժների ասոցիացիան (նախագահ` Արմեն Հովհաննիսյան, բ.գ.թ.)։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook