Saturday, April 27, 2024
Նորություններ

ԱՀԿ-ն աջակցում է առողջության առաջնային օղակի զարգացմանը

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային գրասենյակը, սատարելով Հայաստանի առողջապահության ոլորտում  իրականացվող ծրագրերն ու բարեփոխումները, փորձագետների խումբ է ուղարկել` տեղում դրանց  ընթացքին և առկա խնդիրներին ծանոթանալու, միջազգային փորձին հաղորդակից դարձնելու նպատակով։

ԱՀԿ առաքելության նպատակն է օժանդակել հատկապես առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) օղակի գործունեության արդյունավետության բարձրացմանը, որակի գնահատման համակարգերի ներդրմանը, ընտանեկան բժշկի ինստիտուտի կայացմանը։

Հանդիպման ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը ԱՀԿ  հայաստանյան ներկայացուցիչ Եգոր Զայցևին և  առաքելության ներկայացուցիչներին ծանոթացրել է  Հայաստանի առողջապահության ոլորտի բարեփուխումների հիմնական ուղղություններին։

Անդրադառնալով ոլորտում ֆինանսական բարեփոխումներին, բժշկական ծառայությունների որակի բարելավմանն ուղղված քայլերին, կլինիկական ուղեցույցների և գործելակարգերի, ինչպես  նաև էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրումից ակնկալվող արդյունքներին` նախարարը նշել է, որ ոլորտի բազմաբնույթ և հավակնոտ ծրագիրը, որպես ՀՀ կառավարության հնգամյա ծրագրի բաղադրիչ, վերջերս հաստատվել է Ազգային ժողովի կողմից։

Լևոն Ալթունյանը կարևորել է առողջության առաջնային օղակի ուժեղացումը և բնակչության շրջանում այդ համակարգի նկատմամբ վստահության ամրապնդումը` ընդգծելով, որ կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ մարզային հիվանդանոցներում թերապևտիկ բուժում ստացածների 40-50 տոկոսը կարող էր բուժվել առաջնային օղակում։

Առաքելության թիմի ղեկավար, Շվեդիայի առողջապահության նախարարության ավագ խորհրդական Գորոն Կարսոնի, Համաշխարհային բանկի և ԱՀԿ-ի խորհրդատու, Խորվաթիայի առողջապահական հիմնադրամի նախկին տնօրեն Տատյանա Տրպուպեչի, Ռուսաստանի Դաշնության առողջապահության կազմակերպման և տեղեկատվայնացման պետական գիտահետազոտական ինստիտուտի միջազգային կապերի բաժնի փոխտնօրեն Աննա Կորոտկովայի հետ քննարկվել են ԱԱՊ  օղակի գործունեության արդյունավետության բարձրացմանը վերաբերող բամաթիվ հարցեր։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ֆինանսավորման կատարելագործմանը, քաղաքային վայրերում ընտանեկան բժշկի ինստիտուտի կայացմանը, կլինիկական ուղեցույցների ներդրմանը, մասնագետների ծանրաբեռնվածության նորմատիվներին վերաբերող և այլ հարցերին։

Միջազգային փորձագետները ներկայացրել են աշխարհում և իրենց երկրներում համանման ծրագրերի իրականացման արդյունքները` պատրաստակամություն հայտնելով առավել ընդարձակ տեղեկատվություն տրամադրել։unnamed (1)

Տատյանա Տրպուպեչը մասնավորապես ներկայացրել է, որ Խորվաթիայում ԱԱՊ–ի ամրապնդման նպատակով 2013 թվականին ներդրված վճարման խառը համակարգը (պերկապիտա` գումարած բոնուսներ) տվել է սպասված արդյունքները։ Առաջնային օղակում սկսել են ավելի մեծ ուշադրություն դարձնել առողջության պահպանմանը, ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը։ «Լավ կայացած առողջապահական համակարգերն ուժեղ առաջնային օղակ են ունենում»,-ասել է ԱՀԿ-ի փորձագետը` նշելով, որ 6 մլն բնակչություն ունեցող Խորվաթիայում  պատրաստվում են գործող հիվանդանոցների թիվը կիսով չափ կրճատել` հասցնելով 30-ի։

Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը, ՀՀ ԱՆ աշխատակազմի բժշկական օգնության քաղաքականության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Մելիք-Նուբարյանը, աշխատանքային թիմի անդամները։

Այնուհետև ԱՀԿ առաքելության խմբի անդամներն օրակարգային հարցերը քննարկել են աշխատանքային խմբերի ղեկավարների հետ։  Փորձագետները Հայաստանում կշարունակեն աշխատել մինչև հուլիսի 7-ը։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook