Saturday, April 27, 2024
ՆորություններԺամանց

Սերգեյ Սմբատյանը նշանակվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր, Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշանակվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան։

«Ուրախությամբ ուզում եմ կիսվել ձեզ հետ իմ` ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան նշանակվելու կարևոր լուրով:

Հայաստանում և ամբողջ աշխարհում երեխաների իրավունքների, բարեկեցության և երազանքների պաշտպանության համար այս ուշագրավ ուղին սկսելը մեծ պատիվ է և բավականություն։

Այս դերը մեծապես արտահայտում է իմ ներքին մղումն ու ցանկությունը՝ դրական ազդեցություն թողնելու նոր սերնդի կյանքում։

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ միասին ես հանձ եմ առնում աշխատել խոչընդոտները հաղթահարելու և յուրաքանչյուր երեխայի համար զարգանալու հավասար ու հասանելի պայմաններ ստեղծելու ուղղությամբ:

Ստանձնելով այս կարևոր պաշտոնը` իմ երախտագիտությունն եմ հայտնում ՅՈՒՆԻՍԵՖ-ին վստահության համար և գիտակցում դրան ուղեկցող հսկայական պատասխանատվությունը։

Երեխաները մեր ապագայի ճարտարապետներն են, և ես խորապես հավատում եմ, որ ներդրում կատարելով նրանց բարեկեցության մեջ և զարգացնելով նրանց ներուժը` մենք կարող ենք ավելի բարեկեցիկ աշխարհ ձևավորել գալիք սերունդների համար: Շնորհակալություն ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան», – ինստագրամյան իր էջում գրել է նա։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook