Friday, May 3, 2024
ՀիվանդություններՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Վահանագեղձի գերֆունկցիայի մաշկային դրսևորումները

Վահանաձև գեղձը պարանոցի առաջային մակերեսին տեղակայված, թիթեռնիկաձև, ներզատական օրգան է, որի կողմից արտազատված հորմոնները գործնականում անհրաժեշտ են բոլոր օրգան-համակարգերի բնականոն գործունեության համար։ Այդ հորմոնների թեր-( հիպոթիրեոզ) կամ գերարտադրումը (հիպերթիրեոզ) կարող են ունենալ նաև մաշկային դրսևորումներ, շատ հաճախ լինելով, այն հայտնաբերիչները, որոնք հուշում են ճիշտ տեղում փնտրել 《թաքնված շան գլուխը》։
Վահանագեղձի գերֆունկցիայի մաշկային դրսևորումներն են`
●Առաձգական, 《թավշյա》, հարթ, շոշափելիս տաք, խոնավ մաշկ
●Դեմքի, ափերի շրջանի էրիթեմա ( կարմրություն)
●Մաշկի գունախանգարումներ (հարկոպային,արմնկային շրջանների գերգունակավորում,վիտիլիգոյանման թերգունակային բծեր)
●Առաջսրունքային լորձայտուց ( միքսեդեմա)
●Եղունգների ձևափոխում, եղնգալուծում (օնիխոլիզ),《ժամացույցի ապակու տիպի》 եղունգներ
●Դիֆուզ մազաթափություն, բարակած, փափուկ մազեր
●Մաշկի տարածուն քոր
●Ափ-ներբանային շրջանի գերքրտնոտություն
●Ոտնաթաթերի և դաստակների մաշկի հաստացում
●Քրոնիկական եղնջացան:
Նյութը տրամադրեց բժիշկ ` Նարինե Պարսամյանը
217198204_2947965882109869_381067382349223351_n
217051932_2947965812109876_6988607117790804427_n

Leave a Reply

x Close

Like Us On Facebook