Wednesday, May 1, 2024
ՆորություններԺամանց

Քաղաքը կարդում է. շուտով Գրքի երևանյան չորրորդ փառատոնն է

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Մշակութային հասարակություն» հասարակական կազմակերպությունն իրականացնում է Գրքի երևանյան չորրորդ փառատոնը:

Գրական մրցույթը փառատոնի կարևոր բաղադրիչներից է. այն անցկացվում է «Արձակ» (1 մրցանակ) և «Պոեզիա» (1 մրցանակ) անվանակարգերում: Փառատոնը կանցկացվի հուլիսի 30-ից օգոստոսի 1-ը։  «Արձակ» անվանակարգում ներկայացվել է 70, «Պոեզիա» անվանակարգում՝ 76 հայտ: Մրցույթի արդյունքները հայտնի կլինեն փառատոնի փակման արարողության ժամանակ՝ օգոստոսի 1-ին:

Ստեղծագործությունների գնահատման չափանիշներն են․

*կառուցվածքը,

*լեզուն և ոճը,

*գեղարվեստական տեքստի օրիգինալությունը։

 

Փառատոնի գրական մրցույթի ժյուրիի կազմում են

Ալեքսանդր Թոփչյանգրաքննադատ, գրող, թարգմանիչ,

Գուրգեն Խանջյանարձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ,

Ալվարդ Սեմիրջյանգրականագետ,

Հասմիկ Խեչիկյանգրականագետ,

Քրիստինե Հովհաննիսյանգրականագետ։

 

Գրքի երևանյան 4-րդ փառատոնի նպատակն է հայ ժամանակակից գրականությունն ընթերցողին ավելի ճանաչելի և ընդունելի դարձնելը, գրող-գրական գործակալ-հրատարակիչ-ընթերցող շղթայի ամրապնդումը, նոր հրատարակությունների մասին տեղեկատվությունն առավել հասանելի դարձնելը:

Փառատոնի ընթացքում նախատեսվում են ցուցահանդես-վաճառք, շնորհանդեսներ, գրական քննարկումներ, մասնագիտական աշխատարաններ, հանդիպումներ հատուկ հյուրերի հետ։

 

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook