Wednesday, May 15, 2024
Հիվանդություններ

ՓՈՐԿԱՊՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ

Փորկապությունը կարող է ուղեկցվել մի շարք ընդհանուր երևույթներով, ընդհանուր թուլություն, տկարություն,  գլխացավ, գրգռվածություն, անքնություն, ախորժակի բացակայություն, սրտղփոց, քրտնոտություն, որովայնի անորոշ ցավեր:

 Փորկապության պատճառ կարող են լինել`

– Սննդակարգում բանջարեղեն և մրգեր քիչ օգտագործելը

 – ոչ բավարար քանակությամբ հեղուկներ ընդունելը        

 – ֆիզիկական ակտիվության պակասը

– սանհանգույց գնալու հետաձգումը

– հղիությունը

– հոգեբանական խնդիրները և հոգեկան հիվանդություններըդեպրեսիատագնապ և այլն

– նյարդաբանական հիվանդությունները

 – ուղիղ աղու հիվանդությունները`թութք ճաք, ուռուցք

– աղեստամոքսային ուղու հիվանդությունները` բնածին արատներ,  խոցային հիվանդություն

 – նյութափոխանակության և հորմոնային խանգարումները` շաքարային դիաբետ,

վահանաձև գեղձի հիվանդություններերիկամային անբավարարություն

   –ջրաաղային փոխանակության խանգարումները 

–  որոշ դեղորայքի օգտագործումը`հակադեպրեսանտներ,զարկերակային ճնշումն իջեցնղ,ստամոքսի թթվայնությունն իջեցնող, հակաալերգիկ և այլ դեղեր

Փորկապության բուժման կարևորագույն ձևերից է աղիքների ամենօրյա դատարկման սովորությունը:Կարևոր նշանակություն ունի  ռացիոնալ սնունդը,ցանկալի է այն ընդունել միշտ նույն ժամին:Սննդակարգում հարկավոր է օգտագործել բանջարեղեն`գազար,ճակնդեղ,կաղամբ,լոլիկ, վարունգ,սմբուկ,նեխուր, ծաղկակաղամբ ինչպես նաև մրգեր, հատապտուղներ, կաթնաթթվային սննդամթերք, բուսական յուղեր և մեղր:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook