Monday, May 6, 2024
ՆորություններԳեղեցկություն և խնամք

Դեմքի մաշկի ձմեռային խնամք

 

Դեմքի մաշկը լրացուցիչ  խնամքի կարիք ունի  տարվա ցուրտ եղանակներին,

նույնիսկ այն դեպքում, եթե  անհանգստանալու կարիք  չկա:  Խնամքը շատ

 կարևոր է, և կանանց, և տղամարդկանց համար:

  Եթե դեմքի մաշկը յուղոտ է, ապա  ձմեռային ամիսներին անհրաժեշտ է

  օգտագործել կոսմետիկ միջոցներ  նախատեսված նորմալ մաշկի համար:

 Չոր և նորմալ մաշկի դեպքում պետք է ընտրել խոնավեցնող կրեմներ:

Ձմռան ամիսներին  ավելի հաճախակի պետք է դեմքին  դնել մաշկին

 համապատասխան դիմակներ, 3 օրը` մեկ անգամ:

Դիմակ`  մաշկի բոլոր տեսակների համար:

Վերցրել մեկ  քառորդ բանան և  տրորել պատառաքաղով: Ավելացնել 1թեյի գդալ  սնուցող կրեմ, երեք կաթիլ կիտրոնի հյութ և ձիթապտղի յուղ: Հատկապես հարմար է այն մարդկանց համար, ովքեր ունեն դեմքի և ձեռքերի  չոր մակ:

 

Երկու թեյի գդալ ցածր յուղայնությամբ կաթնաշոռը խառնել  1 թեյի գդալ մուգ  թեյի, ինչպես նաև երկու թեյի գդալ կտավատի ձեթի հետ: Այս դիմակը  ունի  թարմեցնող, երիտասարդեցնող հատկություն:

Ձվի սպիտակուցը հարել մինչև ստացվի փրփուր, ավելացնել 1թեյի գդալ կիտրոնի հյութ և 2 թեյի գդալ մանր կտրատած կիտրոն`կեղևը և պտղամիսը: Դիմակը հարմար է  դեմքի յուղոտ մաշկի համար:

  Դիմակ չոր մաշկի համար

 

 

1 թեյի գդալ թարմ խնձորի հյութին խառնել 1 ճաշի գդալ կաթնաշոռ: Ավելացնել ձվի դեղնուցի կեսը և 1 թեյի գդալ կամֆորա:

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook