Sunday, May 5, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Օգտակար բուսամիջոցներ բրոնխիտի համար

hqdefaultԽոլորձ- 1 թեյի գդալ փոշիացրած բուսահումքի վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր: Թրմել 15 րոպե, քամել, խմել տաք վիճակում: 1 օրվա չափաբաժինն է: Օգտագործել սուր և խրոնիկական բրոնխիտի դեպքում:

 

Խոլորձ- որձարմատ-այծատունկ- բուժական նպատակով օգտագործելու համար, հավաքել միայն երիտասարդ պալարները ծաղկման շրջանում, կամ  անմիջապես ծաղկումից հետո, երբ ծաղիկը դեռ չի չորացել` հունիս- հուլիս ամիսներին: Պալարները  մաքրել, լվանալ, չորացնել, մաքրել կեղևից, մի քանի րոպե պահել եռացրած ջրի մեջ, կաղել թելերից և չորացնել բաց օդում:

Խռնդատ -2 թեյի գդալ փոշիացրած ծաղիկների վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր: Թրմել 2-3 ժամ, քամել: Խմել օրվա ընթացքում: Երեխաների համար  չափաբաժինը վերցնել 2 անգամ  քիչ:

Բուժման նպատակով հիմնականում օգտագործում են բույսի ծաղկապսակները, իսկ ժողովրդական բժշկության մեջ` նաև տերևներն ու արմատը: Ծաղիկները հավաքում են լրիվ բա06864961ցվելուց անմիջապես հետո` պարզ, արևոտ օրերին, չորացնում մութ սենյակում կամ չորանոցում: Ճիշտ չորացնելիս ծաղիկները պահպանում են իրենց բնական գույնը: Չոր հումքը, որը կազմում է ելանյութի 16-18%- ը, խիստ խոնավածուծ է, որի համար էլ այն պահում են հերմետիկ, մուգ գույնի բանկաների մեջ, 2 տարի: Ժողովրդական բժշկության մեջ դեղաբույսն ունի կիրառական հին պատմություն: Ծաղիկներց ու տերևներից պատրաստված ջրաթուրմն օգտագործվել է շնչուղիների, նյարդային, փայծաղի և ստամոքսաաղիքային տրակտի մի շարք հիվանդությունների, ինչպես նաև  ընդհանուր հյուծման և թութքի ժամանակ: Ծաղիկների և տերևների եփուկը` որպես միզամուղ և հակաբորբոքիչ միջոց օգտագործել են քրոնիկական ցիստիտների ժամանակ, իսկ լոգանքի ձևով ընդունել են թութքով տառապող հիվանդները:

Սերկևիլ- սերմերի վրա լցնել տաք ջուր, թրմել մի քանի ժամ, քամել, խմել օրվա ընթացքում:

Ուրց- 40 գրամ բուսահումքի վրա լցնել 200 գրամ եռացրած ջուր,թրմել, քամել, խմել օրական 3-6 անգամ:

Եռագույն մանուշակ-2 թեյի գդալ փոշիացրած բուսահումքի վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր, թրմել 30 րոպե, քամել: Խմել  կումերով 2 օրվա ընթացքում:

Եղինջ խուլ- չորացրաց, փոշիացրած բուսահումքի վրա լցնել  2 բաժակ եռացրած ջուր, թրմել կես ժամ, քամել: Խմել մաս-մաս օրվա ընթացքում:

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook