
89 просмотры
Մեր հիշողությունն անմիջականորեն կապված է գլխուղեղի գործունեության հետ, որն էլ կազմված է մեծ քանակությամբ նյարդային բջիջներից` նեյրոններից: Եվ ինչքան շատ են դրանք, այնքան լավ է հիշողությունը: 43-45 տարեկան և դրանից բարձր անձանց ավելի շատ ժամանակ է պետք հիշել որևէ տեղեկատվություն, քան ավելի երիտասարդներին: Գիտնականների անցկացրած հետազոտությունները ցույց են տվել, որ տարիքի հետ հիշողության վատացումն սկսվում է գլխուղեղի ծավալի որոշակի նվազմամբ: Եթե մոռացել եք նշանակված հանդիպման մասին, կամ էլ ոչ մի կերպ չեք կարողանում հիշել համադասարանցու ազգանունը, դա դեռևս չի փաստում, որ դուք անհուսալի ծերանում եք: Պարզապես պետք է մարզել հիշողությունը: Ô»Õ¶Õ¹ÕºÕ¥Õ½ Õ¯Õ¡Ö€Õ¥Õ¬Õ« Õ§ Õ¡Õ´Ö€Õ¡ÕºÕ¶Õ¤Õ¥Õ¬ Õ°Õ«Õ·Õ¸Õ²Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶Õ¨ 1. Աշխատեք ամեն օր հնարավորինս կարդալ և գրել: Դա գերազանց ամրապնդում է հիշողությունը: 2. Տարբեր ձևերի երաժշտություն ունկնդրեք: Երաժշտությունը բարենպաստ ազդեցություն է թողնում մտածելակերպի արագության և երկարատև հիշողության վրա: Գիտնականները հաստատում են, որ շնորհիվ ջազային կամ դասական երաժշտության ունկնդրման, զարգանում են մտքի վերլուծական ընդունակությունները: 3. Ճամփորդեք տարբեր երկրներով ու քաղաքներով: Նոր տպավորություններն ու մեծ քանակությամբ հետաքրքիր տեղեկատվությունը կարգավորում են գլխուղեղի աշխատանքը: 4. Այցելեք թատրոններ, թանգարաններ, գեղարվետսական ցուցահանդեսներ: Գիտնականները սահմանել են, որ արվեստի հետ շփումն արգելակում է հիշողության վատթարացման գործընթացը: 5. Գլխուղեղի տոնուսի բարձրացմանն օգնում է նույնիսկ կենցաղի ոչ մեծ փոփոխությունները, քանզի յուրաքանչյուր սովորություն, կարելի է ասել, ՙարգելակում է՚ գլխուղեղի գործընթացը: 6. Հիշողոթյան ամրապնդման համար ևս մեկ միջոց է համարվում բանաստեղծություններն անգիր սովորելը: Անպայման չէ պոեմներ անգիր անել, սկզբի համար բավական է օրական մեկ քառատողը: 7. Ծիծաղն ուժեղացնում է ուղեղի արյունամատակարարումը, որն էլ համապատասխանաբար բարձրացնում է տեղեկատվության ըմբռնումը: 8. Օրվա մեջ քնեք 7-8 ժամից ոչ պակաս, քանի որ հենց քնի ժամանակ է ուղեղը հանգստանում: Քունն օգնում է ամրապնդել օրվա մեջ ստացված տեղեկատվությունը: 9. Ամեն օր զբաղվեք մարմնամարզությամբ: Հայտնի է, որ, ֆիզիկական վարժությունները լավացնում են գլխուղեղի արյունամատակարարումը, ինչն էլ դրական է ազդում մտավոր ունակությունների վրա: 10. Լուծեք խաչբառեր և խաղացեք տրամաբանական խաղեր: Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու