
109 просмотры
«ԱՅՍ ՄԱՍԻՆ ՀԱՂՈՐԴՈՒՄ Է TERT.AM –Ը:Նևրոտիկ պահվածքը մարդկանց համար այնքան սովորական է դարձել, որ նրանք դադարել են այն նկատել: Սակայն գալիս է մի պահ, երբ ախտորոշումն արդեն բավականին լուրջ է լինում: Նևրոտիկ խանգարումների դեպքում մարդկանց մոտ ի հայտ են գալիս այնպիսի տհաճ խնդիրներ, ինչպիսին են տագնապը, ճնշվածությունը, դյուրագրգիռությունը, անինքնավստահությունը, աշխատունակության, ախորժակի և սեռական ակտիվության վատացումը, հոգնածության զգացումն ու մոտիվացիայի բացակայությունը: Սակայն բավականաչափ ջանք գործադրելու դեպքում այս խնդրից նույնպես կարելի է ազատվել: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 10 քայլ, որոնց հետևելու դեպքում կարելի է հեշտությամբ հաղթահարել նևրոտիկ խանգարումները: 1. Õ€Õ¡Õ·Õ¿Õ¾Õ¥Õ¬ ÕÕ¶Õ¤Ö€Õ« Õ¡Õ¼Õ¯Õ¡ÕµÕ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ Õ°Õ¥Õ¿ Առաջին հերթին հարկավոր է ընդունել խնդիրը, քանի որ միայն այդ դեպքում կարելի է ազատվել դրանից: Սակայն պետք չէ ամեն ինչ դրամյի վերածել: Հարկավոր է փորձել հասկանալ խնդրի առաջացման պատճառն ու աստիճանաբար ազատվել դրանից: Õ€Õ¡Ö€Õ¯ Õ§ Õ¶Õ¡Ö‡ Õ°Õ«Õ·Õ¥Õ¬, Õ¸Ö€ Õ¸Õ¹ Õ´Õ« Õ¤Õ¥ÕºÖ"Õ¸Ö'Õ´ Õ¹Õ« Õ¯Õ¡Ö€Õ¥Õ¬Õ« Õ´Õ¥Õ²Õ¡Õ¤Ö€Õ¥Õ¬ Õ½Õ¥ÖƒÕ¡Õ¯Õ¡Õ¶ ÕÕ¶Õ¤Õ«Ö€Õ¶Õ¥Ö€Õ« Õ°Õ¡Õ´Õ¡Ö€ Õ¸Ö'Ö€Õ«Õ·Õ¶Õ¥Ö€Õ«Õ¶ Õ¯Õ¡Õ´ Õ¡Õ¼Õ¡Õ¾Õ¥Õ¬ Ö‡Õ½ Õ¦Õ¢Õ¡Õ²Õ¾Õ¥Õ¬ Õ«Õ¶Ö"Õ¶Õ¡ÕÕ¡Ö€Õ¡Õ¦Õ¡Õ¶Õ´Õ¡Õ´Õ¢: 2. Դիմել «ամենամտերիմ ընկերոջ» օգնությանը Սթրեսային իրավիճակներում մարդուն կարող է օգնել միայն մեկը՝ամենամտերիմ ընկերը, իսկ դա հենց ինքն է: Հարկավոր է մոտենալ հայելուն, սիրո խոսքեր ասել «ընկերոջը» և սովորել սիրել սեփական անձը: Այդ դեպքում խնդիրներն ու դեպրեսիաները հաղթահարելը շատ ավելի հեշտ կլինի: 3. Մեդիտացիա անել Երբ խնդիրները չափազանց շատ են լինում և իրավիճակն անելանելի է թվում, պետք չէ շտապել և հույզերով առաջնորդվել: Գրեթե ցանկացած իրավիճակում մարդը կարող է 10-15 րոպեով «կտրվել» անհանգստացնող կամ նյարդայնացնող խնդիրներից: Այս դեպքում հիանալի օգնական կլինի մեդիտացիան: Հարկավոր է սովորել որոշ ժամանակով ազատվել բոլոր մտքերից ու հույզերից: Սա կարող է դժվար լինել, սակայն մարդը պետք է բոլոր ջանքերը գործադրի արդյունքի հասնելու համար: 4. 21 օր ապրել առանց բացասական հույզերի Մի փոքր կայունության հասնելուց հետո մարդը կարող է իր առջև ավելի բարդ նպատակ դնել և փորձել 21 օր ապրել առանց բացասական հույզերի: Սա կարող է պարզ թվալ, սակայն իրականում բացասական հույզերից խուսափելու համար մարդիկ պետք է շատ ուշադիր ու համբերատար լինեն: Կարելի է ամեն ինչ խաղի վերածել և վարվել հետևյալ կերպ: Առավոտյան հարկավոր է ձեռքին ապարանջան դնել և օրվա ընթացքում դնել այն մյուս ձեռքին ամեն անգամ որևէ իրավիճակի, մարդու կամ սեփական անձի հանդեպ բացասական հույզեր նկատելու դեպքում: Խաղի կանոնների համաձայն՝ հնարավորության դեպքում կարելի է փոխել իրավիճակը, սակայն եթե ոչինչ անել հնարավոր չէ, ապա հարկավոր է խուսափել ավելորդ հուզականությունից: 5. Ô¸Õ¶Õ¤Õ¸Ö'Õ¶Õ¥Õ¬ Õ±Õ¡ÕÕ¸Õ²Õ¸Ö'Õ´Õ¶ Õ¸Ö' Õ¡Õ¼Õ¡Õ» Õ·Õ¡Ö€ÕªÕ¾Õ¥Õ¬ Ձախողումների դեպքում մարդը պետք է հնարավորինս արագ ազատվի զայրույթից, մեղքի, ամոթի և վախի զգացումից ու առաջ շարժվի: Հարկ է հիշել, որ բոլորն էլ ունեն սխալվելու իրավունք և բոլորն էլ սխալվում են: Պարզապես հարկավոր է խիզախ լինել և ընդունել սխալը: Ի տարբերությունը տառապանքի՝ երջանկությունը ջանքեր է պահանջում, սակայն այդ ջանքերը միշտ վարձատրվում են: 6. Սպորտով զբաղվել և զբոսնել մաքուր օդին Լինում են պահեր, երբ մարդը վերադառնում է հին սովորություններին, սակայն նման պահերից նույնպես հարկավոր է օգուտ քաղել: Օրինակ՝ կարելի է սպորտով զբաղվել և ժամանակ անցկացնել բնության գրկում: Նևրոզներից առավել հաճախ տառապում են մեծ քաղաքների բնակիչներն ու նստակյաց կենսակերպ վարող մարդիկ, հետևաբար՝ անհրաժեշտ է լինել ֆիզիկապես ակտիվ և ժամանակ անցկացնել այնտեղ, որտեղ մարդիկ քիչ են, իսկ բույսերը՝ շատ: 7. Õ†Õ¥Ö€Õ¥Õ¬ Õ¢Õ¸Õ¬Õ¸Ö€Õ«Õ¶ Նևրոտիկները շատ խոցելի են և վիրավորվելու սովորությունը նրանց համար իրական կախվածություն է, որից հնարավոր չէ միանգամից ազատվել: Սակայն գոյություն ունեն արդյունավետ հնարքներ, որոնք օգնում են ազատվել այդ վնասակար սովորությունից (ատելության նամակներ, մեդիտացիաներ և այլն): Օրինակ կարելի է պատկերացնել մի թուր, որը կտրում է վիրավորանքը փոխանցող կապը, այնուհետև ներել ու «բաց թողնել» մարդուն: 8. Õ‡Õ¶Õ¸Ö€Õ°Õ¡Õ¯Õ¡Õ¬Õ¸Ö'Õ©ÕµÕ¸Ö'Õ¶ Õ°Õ¡ÕµÕ¿Õ¶Õ¥Õ¬ Վիրավորանքի միջոցով մարդն իր մասին արժեքավոր տեղեկություն է ստանում, քանի որ ստացած վիրավորանքները միշտ մատնանշում են մարդու թույլ կողմերը, որոնցից ազատվելու համար հարկավոր է ջանքեր գործադրել: Սա է պատճառը, որ վիրավորողին հարկավոր է շնորհակալություն հայտնել: Առհասարակ շնորհակալության զգացումը շատ կարևոր ու բուժիչ էմոցիա է, որն օգնում է հաղթահարել բացասական հույզերը: 9. Õ"Õ¸ÕÕ¥Õ¬ Õ·Ö€Õ»Õ¡ÕºÕ¡Õ¿Õ¨ Մարդու տրամադրությունն ու աշխարհայացքը զգալիորեն կախված են շրջապատից ու ընտանիքից, ուստի եթե նևրոտիկ պահվածքի պատճառն այդ միջավայրն է, ապա հարկավոր է ազատվել դրանից: Անհրաժեշտ է հնարավորինս խուսափել ուրիշների բացասական հույզերից: Հնարավորության դեպքում հարկավոր է փոխել խոսակցության թեման, իսկ հակառակ դեպքում՝ պարզապես ընդհատել զրուցակցին: Հարկ է հիշել, որ բացասական հույզերից խուսափելու համար մարդը պետք է շփվի միայն հետաքրքիր մարդկանց հետ, որոնք ոգեշնչման աղբյուր կդառնան: 10. ÕˆÖ€Ö‡Õ§ Õ¢Õ¡Õ¶ Õ½Õ¿Õ¥Õ²Õ®Õ¥Õ¬ Բոլոր մարդիկ էլ կարող են որևէ բան ստեղծել և դրա համար պարտադիր չէ լինել տաղանդավոր երաժիշտ կամ նկարիչ: Նաև պետք չէ միանգամից մեծ նպատակներ դնել: Կարելի է սկսել քչից: Օրինակ՝ եթե մարդը միշտ երազել է գիրք գրելու մասին, ապա կարող է նախ որևէ հոդված կամ պատմվածք գրել: Նյութի աղբյուրը՝ psychologies.ru