
157 просмотры
Հղիության ընթաց ք ում կանոնավորապես այցելեք մոտակա առողջապահական հաստատություն Առնվազն չորս անգամ անտենատալ ( նախածննդյան ) այց կատարեք բժշկին : Ձեր բժշկին հարցրեք , թե երբ է հարկավոր նախածննդյան հսկողության նպատակով այց կատարել : Իմացեք հղիության վտանգավոր նշանների մասին , ինչպիսիք են արյունահոսությունը , բարձր ջերմությունը , ձեռքերի և ոտքերի այտուցը և տեսողության վատացումը։ Եթե ձեր զուգընկերուհին հղի է , անպայման ուղեկցեք նրան բժշկի կանոնավոր այցերի ժամանակ։ 2. Պլանավորեք ծննդաբերությունը Բարդություններից խուսափելու համար նախապես որոշեք առողջապահական հաստատությունը և թե որ մանկաբարձի օգնությամբ եք ծննդաբերելու։ Հմուտ մանկաբարձը կարող է . Օգնել երեխայի անվտանգ ծննդաբերությանը : Վաղ շրջանում բացահայտե լ առողջական հնարավոր խնդիրները և վտանգի նախանշանները : Առողջական վիճակի բարդացման դեպքում երեխայի մորը և ընտանիքին հետագա քայլերի վերաբերյալ խորհուրդներ տալ : Անհրաժեշտության դեպքում վարել դեպքը և մորն ու նորածնին համապատասխան բուժհաստատություն ուղղորդել բուժման նպատակով : 3. Ծննդաբերությունից առաջ և հետո հոգ տարեք ձեր մտավոր և ֆիզիկական առողջության մասին: Կանայք հուզական , ֆիզիկական և հոգեբանական փոփոխությունների են ենթարկվում , ինչպիսիք են հղիությունից առաջ և հետո քաշ հավաքելը և ինքնավստահության կորուստը։ Օգնություն խնդրելու մեջ ո՛չ մի ամոթալի բան չկա։ Ձեր ապրումների մասին խոսեք ընտանիքի անդամների կամ ընկերոջ հետ։ Կարող եք միանալ ծնողական որ և է խմբի կամ մայրերի որ և է ակումբի՝ այլ մայրերի հետ կիսվելու նպատակով։ Հարցերի դեպքում դ իմեք ձեր ծննդաբերությունը վերահսկող բուժաշխատողին կամ այլ նեղ մասնագետի ՝ օգնության համար։ Կար և որ է , որ թե՛ հայ ր երը , թե՛ մայրերն ակտիվ դերակատարում ունենան իրենց երեխայի դաստիարակության հարցում։ Սա ներառում է նա և իրար սատարելը և հոգսերը կիսելը։ > Ահա, թե որոնք են հետծննդաբերական դեպրեսիայի նշանները և ինչպես այն հաղթահարել 4. Նորածին երեխայի խնամքը Երեխայի ծնվելուց անմիջապես հետո խորհուրդ է տրվում երեխային մոր կրծքին դնել ։ Քնքշորեն շոյեք , հանգստացրեք և գրկեք ձեր երեխային։ Այս փուլում հատկապես երեխային ժպտալը , հետը խոսելը լավ ազդեցություն են ունենում։ Երեխային տաք պահեք և մաշկը մաշկին շփում ապահովեք։ 5. Ծննդաբերությունից անմիջապես հետո կրծքով կերակրեք երեխային Ծննդաբերությունից հետո մեկ ժամվա ընթացքում կրծքով կերակրեք ձեր երեխային և կյանքի առաջին վեց ամիսների ընթացքում միայն կրծքի կաթով կերակրեք , նույնիսկ ջուր հարկավոր չէ։ Խեժը ( կոլոստրում ) ՝ մոր կրծքի առաջին կաթը հագեցած է սննդարար նյութերով և հակամարմիններով , որոնք երեխաներին պաշտպանում են հիվանդություններից։ Կրծքի կաթը ձեր երեխայի առաջին պատվաստանյութն է և կապահովի երեխայի կյանքի լավագույն սկիզբը: Ն ախապես օգնական գտեք՝ լինի կողակիցը , ընտանիք ի անդամներ ը , թե ընկեր ներ ը , ով մայրիկին կօգնի կերակրել երեխային։ Ձեզ անհրաժեշտ օգնության գրաֆիկը սահմանեք: Կերակրելիս նայեք երեխայի աչքերի մեջ , ժպտացեք , խոսեք նրա հետ կամ երգեք։ Դա կար և որ է երեխայի զարգացման և նրա հետ կապվածություն ու ջերմ հարաբերություն ստեղծելու համար։ 6. Վեց ամիսը լրանալուց հետո սկսեք փափուկ սնունդ տալ երեխային Վեց ամսականից սկսած երեխային կերակրեք նրա տարիքին համապատասխան թարմ մթերքից պատրաստված սննդով ։ Սկսեք փափուկ , ճզմված կամ կիսահեղուկ կերակուրներից։ > 6-8 ամիս . օրական 2-3 անգամ յոգուրտ , բրնձի կամ այլ շիլաներ տվեք։ > 9-23 ամիս . օրական 3-4 անգամ կերակրեք մանր կտրատված կտորներով՝ թողնելով որ նա էլ սկսի վերցնել և ինքն իրեն կերակրել մրգի , բանջարեղենի կտորներ ։ > 2 տարեկան . ձեր երեխան կսովորի ինքնուրույն ուտել և ճաշել , օրինակ՝ հավ ով ա պուր ուտել։ Եթե երեխան հիվանդ է , ավելի շատ հեղուկներ առաջարկեք նրան։ Երեխային կերակրելիս խոսեք հետը և արձագանքեք նրա ձայներին։ > Հավելյալ սնուցման մասին ավելին՝ Բեյբիսեֆի այս բաժնում : 7. Հավաստիացեք , որ դուք և ձեր երեխան ճիշտ քանակով վիտամիններով հարուստ սնունդ եք ստանում: Միկրոսննդարար նյութերը ֆերմենտներ և հորմոններ են արտադրում , որոնք կար և որ դեր ունեն առողջ զարգացման ու աճի համար : Սննդակարգում կամ հավելումների ձ և ով վիտամին Ա - ի , երկաթի , հանքանյութերի , ցինկի և ֆոլաթթվի ընդունումը կար և որ է թե՛ մոր և թե՛ երեխայի համար : Երկաթը նպաստում է երեխայի գլխուղեղի բջիջների զարգացմանը և դրականորեն խթանում վերջինիս աճը ։ Այն օգնում է նա և նվազեցնել հոգնածությունը , թուլությունը , սակավարյունությունը , որոնք կարող են ծննդաբերության ժամանակ բարդությունների պատճառ դառնալ։ Երկաթի անբավարարությունը կարող է հանգեցնել ծննդաբերության ժամանակ երեխայի ցածր քաշին և մեծացնել նորածնի հիվանդությունների հավանականությունը։ Ծննդաբերությունից հետո առաջին մի քանի ամիսների ընթացքում կերակրող մայրերին մեծապես խորհուրդ է տրվում երկաթի ֆոլաթթու օգտագործել։ 8. Սովորեք ճանաչել ձեր նորածնի մոտ ի հայտ եկած վտանգի ազդանշանները և անմիջապես տարեք բուժհաստատություն։ Նշաններից մի քանիսը , որոնցից պետք է զգուշանալ , հետ և յալն են . Երեխան լավ չի ուտում : Մաշկը կապույտ կամ մանուշակագույն է դառնու մ: Երեխայի մարմինը ջղաձգվում է Շնչառությունը դժվարացած է : Երեխան չափազանց քնկոտ է : Մարմնի ջերմաստիճանը շատ ցածր կամ շատ բարձր է : Երեխայի մ աշկի վրա տասը կամ ավել թարախա բշտիկ կա (մաշկի վրա փոքր բշտիկներ, որոնք հեղուկ կամ թարախ են պարունակում : 9. Երեխայի ծնվելուց անմիջապես հետո գրանցեք ծնունդը և ծննդյան վկայական ստացեք Ձեր երեխայի գրանցումը շատ կար և որ է։ Դա երեխայի ծննդի , ձեր՝ ծնող հանդիսանալու և ծննդյան վայրի իրավական ապացույցն է , որով հաստատվում է երեխայի քաղաքացիությունը և ազգային պատկանելությունը։ Գրանցմամբ երեխայի համար ապահովվում է մի շարք հիմնական ծառայություններից օգտվելու հնարավորություն , ինչպիսիք են առողջապահական , երեխայի պաշտպանության և կրթության , ինչպես նա և հետագայում զբաղվածության և ֆինանսական աջակցության ծառայությունները։ Ահա, թե որտե՞ղ դիմել և ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ծննդի պետական գրանցման համար ․ Ծննդյան գրանցումը ծնողների և խնամակալների պատասխանատվությունն է , ինչպես նա և երեխաների իրավական պարտավորությունն ու հիմնարար իրավունքը։ > Ներկայացնում ենք երեխաների և ընտանիքների համար մատուցվող ծառայությունների և պետական ծրագրերի մանրամասները: 10. Ընտանիքի անվտանգ պլանավորում կատարեք Երեխաների ծնունդների միջ և երեք տարվա տարբերություն ապահովեք : Ծննդաբերությունների միջ և ընկած ժամանակահատվածն օգնում է մայրերին վերականգնվել նախորդ ծննդաբերությունից։ Եթե մայրն առնվազն 3 տարի չի սպասում մինչ և իր հաջորդ հղիությունը , ապա նրա մոտ կարող են բազմաթիվ բարդություններ առաջանալ , ինչպիսիք են ծննդաբերության ժամանակ երեխայի ցածր քաշը , արյունահոսությունը և ծննդաբերության հետ կապված այլ խնդիրներ։ Հղիությունների միջ և երեք տարի դադարը նպաստում է երեխայի օպտիմալ առողջությանը , աճին ու զարգացմանը։ Ծնունդների միջ և ճիշտ տարբերությունն ընտանիքին օգնում է բավարար ուշադրություն հատկացնել երեխաներին և տանը , ապահովելով դրական և առողջ ընտանեկան մթնոլորտ։ Խուսափեք չպլանավորված հղիությունից՝ օգտագործելով համապատասխան հակաբեղմնավորիչ։ Ձեր տեղամասային բուժաշխատողից մանրամասն տեղեկություններ ստացեք։ Առանձնացրել ենք 11 հիմնական կետեր, որ պետք է իմանա յուրաքանչյուր զույգ, որը ցանկանում է երբևէ դառնալ ծնող կամ ունենալ 2-րդ, 3-րդ, 4-րդ...երեխան: