
55 просмотры
Ուտել մեկ ափսե հավի արգանակ, երբ ջերմություն ունեք, գերազանց գաղափար է: Բայց եթե կան մթերքներ, որոնք օգնում են շուտ առողջանալ, կան նաև այնպիսիք, որոնք լրիվ հակառակ ազդեցությունն են ունենում: Ô±Õ°Õ¡ Õ´Õ« Ö"Õ¡Õ¶Õ« Õ´Õ©Õ¥Ö€Ö"Õ¶Õ¥Ö€, Õ¸Ö€Õ¸Õ¶Ö" Õ¹Õ¡Ö€ÕªÕ¥ Ö…Õ£Õ¿Õ¡Õ£Õ¸Ö€Õ®Õ¥Õ¬ Õ´Ö€Õ½Õ¡Õ®Õ¸Ö'Õ©ÕµÕ¡Õ¶ ÕªÕ¡Õ´Õ¡Õ¶Õ¡Õ¯: 1. Ô¿Õ¸Õ¶Ö†Õ¥Õ¿ Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ կոնֆետը մեծ քանակությամբ շաքար է պարունակում, որից պետք է խուսափել, հատկապես, եթե հիվանդ եք: Բանը նրանում է, որ շաքարը կարող է բորբոքում առաջացնել, իսկ դա իջեցնում է իմունիտետը: 2. Ô¿Õ¡Õ© Կաթնամթերքը կարող է ժամանակավորապես թանձրացնել լորձը, ինչը կհանգեցնի նրան, որ ալերգենները ավելի երկար կմնան օրգանիզմում: Կաթը, մասնավորապես, կարող է խթանել թքի արտադրությանը, ինչն առողջ ժամանակ է լավ, իսկ հիվանդ ժամանակ՝ ոչ: 3. ÕŠÕ¡Õ²ÕºÕ¡Õ²Õ¡Õ¯ Մի կերեք պաղպաղակ, որպեսզի հանգստացնեք կոկորդի ցավը: Պաղպաղակների մեծ մասում պարունակվում են հագեցած ճարպեր, որոնք, ինչպես և շաքարը, բորբոքային վիճակ են առաջացնում: 4. Սուրճ Սուրճն ունի օրգանիզմը ջրազրկելու հատկություն, ինչը մրսածության ժամանակ կարող է խորացնել մկանային ցավերը: Իմունային համակարգն ավելի արդյունավետ է աշխատում, երբ օրգանիզմում բավարար հեղուկ կա: 5. Õ‰Õ«Õ¬Õ« ÕºÕ²ÕºÕ¥Õ² Պղպեղում պարունակվող կապսաիցինը կարող է դառնալ քթուղիներում լորձի առաջացման խթանիչ, այնպես որ, եթե Ձեր մրսածության սիմպտոմներից մեկը հարբուխն է, ապա ժամանակավորապես հրաժարվեք կծու մթերքներից: 6. Õ•Õ²Õ« Ö‡ Õ¡ÕµÕ¬ Õ¡Õ¬Õ¯Õ¸Õ°Õ¸Õ¬Õ¡ÕµÕ«Õ¶ ÕÕ´Õ«Õ¹Ö"Õ¶Õ¥Ö€ Չնայած տարածված այն մտքին, որ սև աղացած պղպեղով օղին (ինչպես նաև յուրաքանչյուր այլ ալկոհոլային խմիչք) արագացնում է առողջանալու գործընթացը, դա այդպես չէ: Սպիրտի ազդեցությունը սթրեսային գործոն է, որը թուլացնում է օրգանիզմը: 7. Ô²Õ¡Õ¶Õ¡Õ¶ Բանանը շատ օգտակար է, սակայն ավելի լավ է հրաժարվել դրանից, քանի դեռ մրսած եք, քանի որ այն կարող է խթանել գիստամինի արտադրությունը, որն էլ ուժեղացնում է հարբուխը: 8. Õ"Õ¡Õ¯Õ¡Ö€Õ¸Õ¶ Ռաֆինացված ածխաջրերը, ինչպես նաև շաքարը, ընդունակ են ուժեղացնել բորբոքումը և ազդել իմունիտետի վրա: Պատրաստեց Անի Գաբուզյանը 168.am