Sunday, May 12, 2024
ՀիվանդություններՆորություններ

8 հետազոտություն, որ արժե կատարել աշնանը

Շեղումները ժամանակին հայտնաբերելով, հնարավոր է կանխարգելել լուրջ խնդիրները վաղ փուլերում: Կանոնավոր հետազոտությունները գլխավոր գործիքն են, օրգանիզմի դիսբալանսն ու խնդիրները ժամանակին հայտնաբերելու համար։

«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի Կլինիկական ախտորոշիչ լաբորատորիայի ղեկավար, Արյունաբանական կետի պատասխանատու, Կլինիկական լաբորատոր ախտորոշման ամբիոնի ասիստենտ Գայանե Պետրոսյանը նշում է, որ ցանկալի է հետազոտվել առնվազն տարին մեկ անգամ։ Աշնանը և գարնանը` միջսեզոնին, քրոնիկական խնդիրները հաճախ են գլուխ բարձրացնում:

Դա կարող է պայմանավորված լինել իմունային համակարգի անկարողությամբ՝ պայքարելու մրսածության կամ եղանակի փոփոխության կամ ցերեկային ժամերի երկարության տատանման պատճառով: Այս բոլոր գործոնները սթրես են օրգանիզմի համար։

Թվարկենք ամենակարոր և ինֆորմատիվ հետազոտությունները.

1.Ինսուլին Այս հորմոնն օգնում է գլյուկոզն արյունից հյուսվածքներ տեղափոխել: Եթե ձեր արյան գլյուկոզի մակարդակը նորմալ է, ապա կարևոր է նաև ստուգել ձեր ինսուլինի մակարդակը: Այս ցուցանիշը կարող է անցնել ընդունելի սահմաններից նավքան արյան շաքարի բարձրացումը:

2. Ֆերիտին Այս սպիտակուցն անհրաժեշտ է օրգանիզմում կենսական գործընթացների համար անհրաժեշտ երկաթի մակարդակը ապահովելու համար։ Այս հետազոտությունը նշանակվում է երկաթի ավելցուկի կամ անբավարարության կասկածի դեպքում անեմիայի պատճառները (երկաթի կամ վիտամինների պակաս) որոշելու համար։ 3. Հոմոցիստեին Հոմոցիստեինի թեստը թույլ է տալիս որոշել B9, B12, B6 վիտամինների պակասը: Այս վիտամիններից որևէ մեկի պակասուրդը մեծացնում է արյան մեջ հոմոցիստեինի մակարդակը:

4. Մագնեզիում Մագնեզիումի մակարդակի թեստը նշանակվում է, եթե կան դրա պակասուրդի ախտանիշներ՝ նոպաներ, շփոթություն, անքնություն, մկանային թուլություն։ Եվ նաև սննդանյութերի, վիտամինների և միկրոտարրերի ներծծման աստիճանը բարակ աղիքներում պարզելու և կալիումի կամ կալցիումի ցածր մակարդակի պատճառները գտնելու համար:

5.ՑԽԼՊ մասնիկների քանակը, չափը ՑԽԼՊ-ի (ցածր խտության լիպոպրոտեին) մասնիկները խոլեստերինը տեղափոխում են արյան մեջ: Փոքր մասնիկները կրում են ավելի քիչ խոլեստերին, քան խոշորները, սակայն մեծացնում են զարկերակների կարծրացման՝ աթերոսկլերոզի և սրտանոթային հիվանդությունների առաջացման վտանգը։

6. CRP — C- ռեակտիվ սպիտակուց Սա կարևոր մարկեր է, որն օգնում է կանխատեսել սրտանոթային հիվանդությունների ռիսկը: Հետազոտությունը նշանակվում է քրոնիկական աուտոիմուն հիվանդությունների, սուր վիրուսային և բակտերիալ վարակների, միելոմայի (արյունաստեղծ համակարգի հիվանդություն), այրվածքների, տուբերկուլյոզի, զարկերակային հիպերտոնիայի, աթերոսկլերոզի և հորմոնալ խանգարումների սրացման դեպքում։

7. Տեստոստերոն (ազատ/կենսամատչելի) Հորմոնը տղամարդկանց «պաշտպանում է» դեպրեսիայից, գիրությունից, սրտանոթային հիվանդություններից, իսկ կանանց՝ լիբիդոյի նվազումից։ Ազատ (կենսամատչելի) տեստոստերոնի թեստն ավելի տեղեկատվական է, քան ընդհանուր տեստոստերոնի թեստը:

8. Էստրադիոլ Այս հորմոնը կարևոր է կանանց և տղամարդկանց օրգանիզմի համար՝ վերարտադրողական առողջության, ուղեղի աշխատանքի, նորմալ քաշի պահպանման և ոսկորների առողջության համար:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook