Tuesday, May 7, 2024
Մանկան ԱնկյունՆորություններ

Պետությունը երաշխավորում է առաջնային օղակում գրանցված բնակչության արտահիվանդանոցային ԱՆՎՃԱՐ մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնությունը

Պետությունը երաշխավորում է առաջնային օղակում գրանցված բնակչության արտահիվանդանոցային ԱՆՎՃԱՐ մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնությունը:

❗️Հղին (այդ թվում` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված) դիմում է առողջության առաջնային պահպանման օղակ` ըստ իր բնակության վայրի ու հաշվառվում:

📄Ստանալով առողջության մասին քաղվածքը` դիմում է կանանց մոտակա կոնսուլտացիա:

Միաժամանակ, կինն իր բնակավայրի վարչական տարածքի շրջանակներում իրավունք ունի ընտրելու իրեն սպասարկող բժշկին` մանկաբարձ-գինեկոլոգին, և ընտրված բժշկական կազմակերպությունում ստանալու բժշկական օգնություն և սպասարկում` նախածննդյան և հետծննդյան հսկողության մասով:

👩‍⚕️Հղիների նախածննդյան հսկողությունն իրականացնում են մանկաբարձ-գինեկոլոգը և մանկաբարձուհին (գյուղական բնակության վայրերում, նաև` ընտանեկան բժիշկը, մանկաբարձուհին կամ վերապատրաստված բուժքույրը):

Հղիների անվճար բժշկական օգնությունը ներառում է`
🤰🏻նախածննդյան հսկողության հետազոտությունների և զննումների սահմանված ծավալները,
🤰🏻 հղիների սոցիալ-հոգեբանական աջակցության, ուսուցման և ծննդաբերությանը ֆիզիկական նախապատրաստման աշխատանքների իրականացումը,
🤰🏻 մանկաբարձ-գինեկոլոգի ուղեգրմամբ նեղ մասնագետների բժշկական օգնությունը,
🤰🏻 ըստ անհրաժեշտության` հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ, հետծննդյան հսկողության տրամադրումը,
🤰🏻 հիվանդանոցային մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնությունը և սպասարկումը:

📣Հիշեցնենք` մեր երկրում ծննդօգնությունը, անկախ ծննդալուծման եղանակից, իրականացվում է անվճար:

Կայքի  գործընկեր՝ Tempus MED Gynaecology 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook