Լայմի հիվանդություն (տզային բորելիոզ)
Վարակի կենդանի պահոցը վարակված կենդանիներն են՝ կաթնասունները, թռչունները: Հիվանդությունը փոխանցվում է վարակված Իքսոդային (Ixodae) տզերի խայթոցի արդյունքում։ Տզերը վարակվում են թռչուններին կամ կաթնասուններին խայթելիս: Լայմի հիվանդության բարձր էնդեմիկությամբ տարածքներում բորելիաները 90% դեպքերում հայտնաբերվում են իքսոդային տզերի ստամոքս-աղիքային համակարգում, սակայն շատ հազվադեպ են պատահում թքագեղձերում: Քանի որ բորելիաները սովորաբար մարդու օրգանիզմ են ընկնում միայն տզերի թքի հետ՝ խայթոցի ժամանակ մարդիկ ոչ միշտ են վարակվում: Վարակը փոխանցելու համար տզին պահանջվում է 48-ից 66 ժամ։
Լայմի հիվանդության գաղտնի շրջանը 3-32օր է: Հիվանդության վաղ շրջանի տիպիկ ախտանշաններն են տենդը, գլխացավը, հոգնածությունը և բնորոշ՝ «թափառող էրիթեմա» կոչվող մաշկային ցանը, որն արձանագրվում է դեպքերի մոտավորապես 60-80️%-ում՝ տզի խայթելուց 3-30 օր հետո:
#NCDCArmenia