Friday, May 3, 2024
ՆորություններԳեղեցկություն և խնամք

Կիտրոնի օգտագործման 6 յուրահատուկ եղանակ, որոնք կօգնեն միշտ գեղեցիկ ու խնամված տեսք ունենալ

Կիտրոնը շատ օգտակար ու համեղ բաղադրիչ է, որը մարդիկ օգտագործում են տարատեսակ ուտեստներ պատրաստելիս, սակայն քչերը գիտեն, որ այն կարող է նաև հիանալի միջոց լինել մաշկի, եղունգների ու մազերի քնամքի համար: Այս մասին գրում է med.tert.am-ը:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում կիտրոնի օգտագործման 6 յուրահատուկ եղանակ, որոնք կօգնեն միշտ գեղեցիկ ու խնամված տեսք ունենալ:

1.      Կիտրոնը խոնավեցնում է շուրթերի մաշկը

Կան բազմաթիվ գործոններ, որոնք նպաստում են շուրթերի նուրբ մաշկի չորացմանը, սակայն այս խնդրից կարելի է հեշտությամբ ազատվել հասարակ կիտրոնի օգնությամբ: Պարզապես հարկավոր է քնելուց առաջ շուրթերին մի փոքր կիտրոնի հյութ քսել, ինչը կխոնավեցնի ու կսնուցի մաշկը, ինչպես նաև կազատի չորությունից:

2.      Կիտրոնն ազատում է թևատակերի մուգ հետքերից

Կիտրոնը ոչ միայն գունաբացում է մուգ հետքերը, այլև ազատում է թևատակերի տհաճ հոտից՝ ոչնչացնելով այն բակտերիաները, որոնք դառնում են այդ տհաճ հոտի առաջացման պատճառ:

Ցանկալի արդյունքին հասնելու համար հարկավոր է խառնել կիտրոնի հյութը, մեղրը և վարսակի փաթիլները, այնուհետև ստացված խառնուրդը քսել թևատակերի մաշկին և թողնել մեկ ժամ:3.      Կիտրոնը մաքրում է մաշկը

Կիտրոնը մաքրում է մաշկն ու նպաստում տոքսինների դուրսբերմանը, ինչի շնորհիվ հիանալի միջոց է կորյակների դեմ պայքարելու համար: Պարզապես հարկավոր է դնել կիտրոնը մաշկին և թողնել 10 րոպե: Այս պրոցեդուրայի ընթացքում և դրանից հետո որոշ ժամանակ հարկավոր է խուսափել արևի ճառագայթների ազդեցությունից՝ մաշկի վրա հետքերի առաջացումից խուսափելու համար: Իր հակաբակտերիալ ու կապող հատկությունների շնորհիվ կիտրոնն օգնում է բարելավել մաշկի վիճակն ու խթանում է ավելորդ ճարպի դուրսբերումը:

4.      Կիտրոնը խնամում է ճարպոտ մաշկը

Կիտրոնը շատ օգտակար է ճարպոտ մաշկ ունեցող մարդկանց համար: Հարկավոր է քնելուց առաջ քամել թարմ կիտրոնի հյութն ու բամբակյա սկավառակի միջոցով քսել այն մաշկին: Այս պրոցեդուրան հարկավոր է անպայման անցկացնել քնելուց առաջ, որպեսզի դրանից հետո մաշկը չենթարկվի արևի ճառագայթների վնասակար ազդեցությանը: Կիտրոնի հյութը զգալիորեն բարելավում է մաշկի վիճակն ու մաքրում է ավելորդ ճարպից:

5.      Կիտրոնն ամրապնդում ու գունաբացում է եղունգները

Կիտրոնը շատ օգտակար է նաև եղունգների համար: Այն ոչ միայն ամրապնդում է եղունգները, այլև ազատում է դրանց վրա առաջացած բոլոր հետքերից: Հարկավոր է 2 ճաշի գդալ ձեթապտղի յուղին մի փոքր կիտրոնի հյութ ավելացնել ու լավ խառնել, այնուհետև ստացված խառնուրդը քսել եղունգներին:

6.      Կիտրոնը խնամում ու գունաբացում է վարսերը

Մասնագետներն ապացուցել են, որ կիտրոնը նաև շատ արդյունավետ բաղադրիչ է վարսերը խնամելու և գունաբացելու համար: Պարզապես հարկավոր է մի փոքր կիտրոնի հյութ քսել մազերին և որոշ ժամանակ մնալ արևի շողերի ներքո: Այս պրոցեդուրան կօգնի գունաբացել մարզերն ու դարձնել դրանց գույնն ավելի վառ: Առավել լավ արդյունքի հասնելու համար հարկավոր է կրկնել այս պրոցեդուրան շաբաթական ընդամենը մեկ անգամ:

Նյութի աղբյուրը՝ med.tert.am

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook