Ինչքա՞ն սնունդ է պետք միանգամից ուտել
Պարտադիր չէ խիստ սննդակարգի հետեւել եւ միայն բրոկկոլի ուտել. հերիք է ինքն իրեն սահմանափակել սննդի քանակության առումով:
«Ձեռքի» սննդակարգի 5 սկզբունք
1. Երկու բուռ. ահա բանջարեղենի այն քանակությունը, որն անհրաժեշտ է ուտել մեկ օրում:
2. Բռունցքի դիմային մասը. ածխաջրերի ցերեկային նորման (բրինձ, այլ շիլաներ, մակարոնեղեն, հաց):
3. Բաց ափը, առանց հաշվի առնելու մատները, ցույց է տալիս, թե օրական որքան միս է պետք ուտել:
4. Փակ բռունցքն իր չափով հավասար է մրգերի այն քանակությանը, որն անհրաժեշտ է մեկ օրում ուտել ամուր առողջություն պահպանելու համար:
5. Ցուցամատի վերին հոդը. դա կարագի եւ կենդանական ճարպի այն քանակությունն է, որն օրական կարելի է ուտել, առանց կազմվածքին վնաս տալու: