Ինչու են առաջանում սեռական բարդույթները և ինչպես ազատվել դրանցից
Առհասարակ կլինիկական գործունեության ընթացքում յուրաքանչյուր օր զույգերի մոտ հանդիպում ենք այնպիսի խնդիրների, որոնք սեռական բարդույթների ուղղակի հետևանք են հանդիսանում:


Զույգերի միջև կարծրատիպային և կաշկանդված հարաբերությունները հետագայում կարող են սեռական միապաղաղ կյանքի պատճառով նրանց միջև սեռական սառնության առիթ հանդիսանալ և խաթարել ներդաշնակ հարաբերությունները: Ուստի միշտ խորհուրդ է տրվում զույգերին միմյանց նկատմամբ ունենալ լիակատար վստահություն, քննարկել և ազատ ներկայացնել միմյանց սեփական ցանկություններն ու սպասումները: