Sunday, May 5, 2024
ՀիվանդություններՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Ինչու են առաջանում սեռական բարդույթները և ինչպես ազատվել դրանցից

Առհասարակ կլինիկական գործունեության ընթացքում յուրաքանչյուր օր զույգերի մոտ հանդիպում ենք այնպիսի խնդիրների, որոնք սեռական բարդույթների ուղղակի հետևանք են հանդիսանում:
✅ Սեքսուալ բարդույթները (կոմպլեքսները) անհատի կողմից գիտակցված կամ չգիտակցված ապրումներն են, որոնք հաճախ ուղեկցվում են բացասական էմոցիաներով և զգալիորեն ազդում են սեքսուալ վարքի վրա: Այդպիսի կոմպլեքսներին բնորոշ է անլիարժեքության զգացումը, վախի էլեմենտները, պատժի և մեղքի ապրումները, որոնք ձևավորվում են վաղ հասակում և պայմանավորում են անձի հոգեկերտվածքը կամ վերածվում սեքսուալ խանգարումների: Հաճախ զույգերից մեկն է մյուսի համար սեքսուալ բարդույթների առաջացման պատճառ հանդիսանում: Երբեմն ամուսինը, սահմանափակելով կնոջ հետ սեռական գուրգուրանքների թույլատրելիության շրջանակը, իրենց հարաբերություններում դուրս չի գալիս իրենց իսկ ստեղծած կաղապարներից:
📍 Ինչպե՞ս ազատվել բարդույթներից սեքսում
Զույգերի միջև կարծրատիպային և կաշկանդված հարաբերությունները հետագայում կարող են սեռական միապաղաղ կյանքի պատճառով նրանց միջև սեռական սառնության առիթ հանդիսանալ և խաթարել ներդաշնակ հարաբերությունները: Ուստի միշտ խորհուրդ է տրվում զույգերին միմյանց նկատմամբ ունենալ լիակատար վստահություն, քննարկել և ազատ ներկայացնել միմյանց սեփական ցանկություններն ու սպասումները:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook