Wednesday, May 1, 2024
Նորություններ

Ի՞նչ անել, եթե ձեզ կծել է շունը

Ի՞նչ անել, եթե ձեզ կծել է շունը:

Մանրակրկիտ լվացեք վերքն օճառով
•Հնարավորինս շուտ մշակեք վերքը հակասեպտիկով
•Դադարեցրեք արյունահոսությունը վիրակապով կամ որևէ մաքուր կտորով
•Քսեք տեղային հակաբիոտիկ
•Ծածկեք վերքը ստերիլ վիրակապով, մինչ կայցելեք բժշկի
•Ձեռքը պահեք բարձր դիրքում
•Եթե շունն անհայտ է և չկա ոչ մի ինֆորմացիա նրա հիվանդացության մասին, պարտադիր պետք է ստանալ պատվաստումներ փայտացման և կատաղության դեմ, դրանք չափազանց կարևոր են, քանի որ, եթե պարզվի, որ շունը վարակված է, դեպքը կարող է ավարտվել մահով:
•Բացի դրանից, հետևեք վերքին: Կծածի հետևանքով կարող է առաջանալ երկրորդային ինֆեկցիա, քանի որ շան թուքը պարունակում է բազմաթիվ բակտերիաներ:

Կծածի հետևանքով կարող են ի հայտ գալ հետևյալ ախտանշանները՝
•ցավ
•մաշկի կարմրոււթյուն
•թարախակալում
•ջերմություն

Ծանր դեպքերում կարող է կարիք լինել նաև կարերի տեղադրման: Երբեմն շան կծածը կարող է թողնել խորը սպիներ:

Նյութը ՝ Dr. Rshtun Babayan

Leave a Reply

x Close

Like Us On Facebook