«Երբ ծառերը ծաղկում են… հաղթահարելով բուժման ուղին» գրքի շնորհանդեսը՝ փետրվարի 15–ին
Փետրվարի 15-ին` ժ. 16:00-ին, Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի` Սաթենիկ Սաֆարյանի անվան դահլիճում տեղի կունենա «Երբ ծառերը ծաղկում են… հաղթահարելով բուժման ուղին» գրքի շնորհանդեսը։
Գիրքը ստեղծվել է Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի Հոգեբանասոցիալական ծառայության նախաձեռնությամբ և քաղցկեղը հաղթահարած մարդկանց և նրանց ծնողների մասնակցությամբ։
Գրքի նպատակն է աջակցել քաղցկեղի բուժման ուղին ներկայումս անցնող պացիենտներին և նրանց ընտանիքի անդամներին՝ ստեղծելով յուրահատուկ կամուրջ վերջիններիս և հիվանդությունը հաղթահարած մարդկանց միջև։ Գրքի միջոցով այս լուռ երկխոսությունը, որն արտացոլում է քաղցկեղը հաղթահարած մարդկանց ապրումները, կպատասխանի պացիենտներին և նրանց հարազատներին անհանգստացնող որոշ հարցերին և կօգնի մի փոքր ավելի հեշտ անցնել բուժման խրթին ճանապարհը։
Գիրքը ստեղծվել և մշակվել է հոգեբանների ու բժիշկների կողմից։
Գրքի հեղինակներ՝ Ալիսա Քամալյան, Սերգո Մխիթարյան։
Խմբագիրներ՝ Անի Հովհաննիսյան, Հայկանուշ Մխիթարյան, Արևիկ Մկրտչյան։
Գլխավոր խմբագիր՝ Գևորգ Թամամյան։
Սրբագրիչ՝ Տիրուհի Նազարեթյան
Գիրքը տպագրվել է «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիﬓադրաﬕ աջակցությամբ, և գրքի վաճառքից ստացված ողջ հասույթն ուղղվելու է Հիմնադրամի շահառուների՝ քաղցկեղ ունեցող երեխաների և երիտասարդների բուժմանը։