Tuesday, April 30, 2024
ՀիվանդություններՆորություններ

Մասնագետը նշել է՝ ինչպես է նստակյաց կենսակերպն ազդում աղեստամոքսային տրակտի վրա

Նստակյաց կենսակերպը հաճախ է հանգեցնում լեղուղիների աշխատանքի խանգարման։ Այս մասին «Մոսկվա 24»-ի հետ զրույցում ասել է գաստրոէնտերոլոգ Գուզել Եվստիգնեևան։

Մասնագետի խոսքով՝ մարսողական համակարգի ճիշտ աշխատանքի համար շատ կարևոր է բավականաչափ շարժվելը։ Կանոնավոր տևական ժամանակ նստած անցկացնելը կարող է փորկապության հանգեցնել։ Բանն այն է, որ նստակյաց կենսակերպի դեպքում կնվազի լեղապարկի կծկողական գործառույթը, ինչի հետևանքով այն ավելի պասսիվ կդառնա, իսկ օրգանիզմում լեղիի պակասը փորկապության պատճառներից մեկն է։

Լեղիի հիմնակնան գործառույթներից մեկն աղիների աշխատանքը խթանելն է։ Բացի այդ, այն օգնում է ճարպերի կլանմանը, ուստի դրա պակասի դեպքում մաշկը չորանում է, խանգարվում է հորմոնլալ ֆոնը, իսկ ճարպալույծ վիտամինները վատ են յուրացվում։

Այնուամենայնիվ գաստրոէնտերոլոգը նաև ընդգծել է, որ աղեստամոքսային տրակտի հիվանդությունների զարգացումը, որպես կանոն, պայմանավորված է լինում ոչ թե մեկ, այլ մի քանի պատճառով։ Դրանց պատճառ կարող է դառնալ ոչ միայն նստակյաց ապրելակերպը, այլև սննդակարգի առանձնահատկությունները, սթրեսի հաճախականությունը և ժառանգական նախատրամադրվածությունը։

Նյութը՝  tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook