Friday, May 3, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Առաջնային օղակի բժիշկներն ինչպե՞ս պետք է բնակչության շրջանում խթանեն ֆիզիկական ակտիվությունը

Բնակչության առողջության պահպանման, ինչպես նաև առողջ կյանքի տևողության երկարացման կարևոր պայմաններից մեկը ֆիզիկական ակտիվությունն է։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ ֆիզիկական թերակտիվությունը համարվում է սրտանոթային հիվանդությունների, քաղցկեղի և շաքարային դիաբետի` առավել տարածված ոչ վարակիչ այս հիվանդությունների զարգացման ռիսկի չորս գործոններից մեկը:

Առողջապահության ոլորտում բնակչության շրջանում ֆիզիկական ակտիվության խթանողներն առաջին հերթին նրանց հետ ամենից ակտիվ շփումներ ունեցող բժիշկներն են`  առողջության պահպանման առաջնային օղակի մասնագետները` ընտանեկան բժիշկները, տեղամասային թերապևտները և մանկաբույժները։

Այս առթիվ նախարարության մասնագետների կողմից մշակված   մեթոդական ուղեցույցի ներդրման նպատակով առաջնային օղակի բժիշկներն ուսուցանվում են։ Ուսուցումը մեկնարկել է Արմավիրի մարզում։ Մարզպետարանի աջակցությամբ «Էջմիածին» և «Արմավիր» ԲԿ-ներում կազմակերպված դասընթացների ժամանակ տարածաշրջանի պոլիկլինիկաների և բժշկական ամբուլատորիաների տեղամասային թերապևտներին ու ընտանեկան բժիշկներին ծանոթացրել են ուղեցույցին և ընթացակարգի կազմակերպմանը։ Նրանք պարզաբանել են բժիշկներին հետաքրքրող բոլոր հարցերը` բնակիչների հետ զրույցների ժամանակ ինչ մեթոդներով պետք է  համոզեն, ինչպես պետք է խրախուսեն ֆիզիկական ակտիվությունը նրանց շրջանում և այլն։

Ֆիզիկական ակտիվության խթանումը միջող  ոչ  միայն նվազեցնելու ոչ վարակիչ առավել տարածված հիվանդությունները, այլև դրանցից առաջացող բարդությունները:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook